«Դեղերի փորձագիտական կենտրոնի» և «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը:
Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության ամեն մի օրվա ուշացումը, այսինքն մարդկանց հետ կատարվածի պատճառները չպարզելը կարող է բազում այլ մարդկանց համար խնդիր դառնալ: Բայց ահա ամիսը լրացավ, բայց նախարարությունից, ի պատասխան մեր հերթական հարցման, կրկին ստացանք հետևյալ պատասխանը. «Արդեն ասել ենք. երբ պատրաստ լինի, կհրապարակենք»: Ուրիշ ոչինչ:
Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանգի առջև՝ նրանց համար հեչ էլ կարևոր չի:
Չնայած, երևում է, դեղը ներկրող Սամվել Ալեքսանյանին առողջապահության նախարարն ու նրա շեֆն այնքան են սկսել բարձր գնահատել, որ հրատապ փորձաքննությունը փորձում են ամեն կերպ ձգել: Չնայած, ի վերջո, ստիպված կլինեն մի օր արդյունքները հրապարակել, թաքցնելն անհնար է»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը