Փաշինյանն ազատել է 26 փոխնախարարի. կառավարությունում խառն են` ով կգնա, ով կմնա

Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որով նախարարությունների թիվը կտրուկ նվազում է, պաշտոնապես մտել է ուժի մեջ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 30-ի նիստը 17 նախարարությունների կազմով վերջինն է:

Արդեն հաջորդ հինգշաբթի` հունիսի 6-ին, գործադիրի նիստին կմասնակցեն 12 նախարարներ. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար: Կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել ու դիտարկվել: Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է, ինչի արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ: Մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից մենք ինքներս առանձնապես գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը: Ի վերջո այն պետք է խթանի նախանշված տնտեսական տեսլականի իրականացմանը»,- մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստից հետո վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկատվություն տարածեց, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: Համաձայն գործող սահմանադրության` նախարարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ նշանակումից հետո, նախարարները վարչապետին կառաջարկեն փոխնախարարների իրենց թեկնածուներին:
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման արդյունքում ստեղծվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունենալու է 6 փոխնախարար: Այժմ այս երեք նախարարություններում կա 9 փոխնախարար, համապատասխանաբար 3 ԿԳ փոխնախարար, 2 մշակույթի փոխնախարար և 4 սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար: Նրանք բոլորը` ԿԳ նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանը, Արևիկ Անափիոսյանը, Լուսինե Առաքելյանը, մշակույթի նախարարի առաջին տեղակալ Նազելի Ղարիբյանը, տեղակալ Տիգրան Գալստյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախաարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, տեղակալներ Քրիստինե Ասատրայնը, Սարգիս Ավագյանը, Գևորգ Լոռեցյանն այսօր աշխատանքից ազատվել են: Թե նրանից ովքեր կվերանշանակվեն նոր ձևավորվող սուպերնախարարության փոխնախարարներ, դեռ վերջնական չէ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում ըստ ամենայնի նշանակվելու է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա 6 տեղակալներից 3-ը նորաստեղծ սուպերնախարարությունում կհամակարգեն կրթության և գիտության ոլորտները: Մյուս 3 փոխնախարարներից մեկը, ըստ շրջանառվող նախնական վարկածի, կհամակարգի մշակույթի, երկրորդը` սպորտի, իսկ երրորդը երիտասարդության ոլորտները:
Ընդհանուր առմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շուրջ 26 փոխնախարարների աշխատանքից ազատման վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Մասնավորապես նա աշխատանքից ազատել է սփյուռքի նախարարի տեղակալներ Դավիթ Սարգսյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Վարդան Գևորգյանին, Հակոբ Վարդանյանին, գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանին, Արտակ Քամալյանին, Գառնիկ Պետրոսյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Գեղամ Վարդանյանին, Բագրատ Բադալյանին, Արմեն Արզումանյանին: Պաշտոնանկ են արվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, Մանե Ադամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նույն նախարարի տեղակալներ Լիլիա Շուշանյանը, Կարեն Իսախանյանը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5058 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am