Փաշինյանը կշրջի սեղանը․ թափանցիկ խոստովանություն «տարածքների զիջման» սպասումների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չի հատել սահմանն, առաջին գծում է եղել, հայտնվել է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ և փախուստի է դիմել, «Ազատության» եթերում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իրականում սրա մասին խոսելը նրանով է անհրաժեշտ դարձել, որ վերջերս Ադրբեջանից շատ է հնչեցվում ռազմական ճանապարհով լուծելու, կամ ռազմական հայտարարություն, որն ընդհանրապես չի նպաստում ընդհանուր վիճակին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած սցենարի պատրաստ ենք, բայց նաև պատրաստ ենք բանակցություններ վարելու, քննարկելու հնարավոր լուծումը, և երբ որ սկսում ենք քննարկել, լուծումների մասին խոսել, ռազմատենչ հայտարարությունները, կամ նմանատիպ հայտարարությունները միայն բացասական ազդեցություն են ունենում։ Պարզապես ցույց ենք տալիս, որ պետք չի էդ ճանապարհով գնալ, որովհետև մեր Զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած խնդիր իրականացնել», - ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե, ընդհանուր առմամբ վերջին մեկ տարում սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շեշտակի առաջընթաց հետհեղափոխական շրջանում տեղի չի ունեցել, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Իրականում լուրջ ակնկալիք չկար, որ միանգամից մենք հարցը լուծելու ենք, որովհետև սա շատ բարդ խնդիր է, բայց մենք ակնկալում ենք, որ հնարավոր է երկխոսություն՝ երկխոսության շրջանակներում, կամ բանակցությունների շրջանակներում մտածել, թե ինչպե՞ս կարող ենք հնարավոր լուծումներ գտնել, որովհետև երկուսի մոտեցումներն էլ շատ տարբեր են, և մեր առջև խնդիր կա բացատրելու, թե մեր ընկալումը որն է, թե ինչի, օրինակ, հետադարձ անցյալին չի լինելու»։

Գրիգորյանն ընդգծել է՝ չեն եկել զիջումներ կատարելու։ «Շատ դեպքերում միջազգային հանրությունը մտածում է, որ եթե Հայաստանում իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, ապա Հայաստանից պետք է ավելի շատ, չակերտավոր ասած, զիջումներ ակնկալել, բայց իրականում այդպես չէ, մենք չենք եկել զիջումներ կատարելու, մենք եկել ենք բանակցություններ վարելու, և եթե ինչ-որ բանի մասին խոսում ենք, ապա դա հավասար պետք է լինի։ Երբ որ Հայաստանից վարչապետի շուրթերով հնչեցվում է այն միտքը, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և՛ Բաքվում, ապա ակնկալում ենք, որ նույնը կլինի նաև ադրբեջանական կողմից, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը ևս պետք է խոսի սրա մասին, և այս առումով մենք քայլն արդեն արել ենք», - ասել է Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին բացառել է Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան, նա, ըստ էության, դեմագոգիա է անվանում այն, ինչ Հայաստանից հնչում է այդ հարցի շուրջ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսպես արձագանքեց. - «Հնարավոր չի բանակցություններ վարել մի սուբյեկտի մասին, երբ որ սուբյեկտը չի մասնակցում այդ գործընթացին։ Սա բոլորն են հասկանում՝ և՛ հասկանում է միջազգային հանրությունը, և՛, կարծում եմ, որ հասկանում են նաև Ադրբեջանում, պարզապես հրապարակային դիրքորոշումն է այլ ձև»։

Հարցին, թե հաջորդ տարի Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է այս հարցում տեղաշարժ տեղի ունենա, Գրիգորյանը պատասխանեց. - «Ազատ, արդար ընտրություններն Արցախում դրական ազդակ կլինեն այս գործընթացի համար»։

Պաշտոնական Երևանն այսպիսով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով շեշտում է, որ չի պատրաստվում գնալ զիջումների։ Ավելին՝ Երևանը կրկին գնդակը նետում է Ադրբեջանի կողմը շեշտելով, որ այժմ Ալիևից են քայլ սպասում, իսկ Երևանը քայլ չունի անելու:

Ըստ էության, պաշտոնական Երևանը ապագա բանակցություններում, որոնք կարող են առարկայական դառնալ՝ սեղանը շրջելու համար հող է նախապատրաստում, միաժամանակ ցույց տալով, որ անհարկի զիջումների չի գնալու։

Սակայն հետաքրքրականն այն է, որ ինչ-որ առումով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունները կարելի է նույնիսկ յուրօրինակ խոստովանություն համարել, նույնիսկ արձանագրում այն մասին, որ միջազգային հանրությունը ոչ թե փոխզիջումներ է ակնկալում Հայաստանից ու Ադրբեջանից՝ միաժամանակ, այլ բացառապես՝ Հայաստանից։

Արմեն Գրիգորյանի կողմից՝ «մենք չենք եկել զիջումներ անելու» հայտարարությունը հենց դա է վկայում։

Թամար Բագրատունի

դիտվել է 5418 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am