Նոր արձագանք Մոսկվայից Արցախին․ Ամերիկացիների «անտակտությունը», «ո՞վ է հանձնելու հողերը»

Ռուսական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ ամեն անգամ յուրովի մեկնաբանություններով համեմելով վերլուծությունները։

Ըստ ամենայնի՝ Հայաստանի համար պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է արտաքին վեկտորի ուղղության համար կռվի:

Ռուսներն, ինչպես երևում է, ընդունել են նետված ձեռնոցը...
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի իրավիճակի մասին հոդված է հրապարակել։ News.am-ը ներկայացրել է այն որոշ կրճատումներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «հեղափոխության երկրորդ փուլի» մասին և Երևանին, և հետխորհրդային տարածքում գրեթե բոլոր քաղաքագետներին անակնկալի է բերել՝ ըստ պարբերականի: Սակայն այդ փուլի արդյունքներով պարզվեց, որ ինչ-որ կեղծավորություն կա: Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո, ժողովրդին կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների շենքերը: Իսկ ավելի ուշ կոչ արեց դադարեցնել արգելափակումը: Շենքերից մեկում ջարդեցին պատուհանը, մեկ այլ դատարանում դատավորը փորձեց պատուհանից մտնել շենք: Այդպիսին է նա՝ Փաշինյանը, տեղ-տեղ անկանխատեսելի, ինչպես և ողջ հայկական հեղափոխությունը: Հնարավոր է, դատարանների արգելափակումը շարունակություն ունենա: Իսկ հնարավոր է, որ չունենա: Ժամանակը ցույց կտա:

Ահա հասարակության հետհեղափոխական էնտուզիազմի շնորհիվ իշխանության գտնվող Փաշինյանի հայտարարություններն ինչպես մեկնաբանում ռուսական պարբերականը․ «Ի՞նչ հայտարարություններ էր նա անում. որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը), որ Հայաստանը կդարձնի տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական գործընկերը (ենթադրությունը Բաքվին վրդովվեցրեց), որ կհանի Գյումրիից ռուսական ռազմաբազան, որ… Մի խոսքով, հայտարարությունները շատ էին: Մեկ տարի անցավ, ոչինչ տեղի չունեցավ: Բացի այդ, Փաշինյանի օրոք նույնիսկ գեյ շքերթ չանցկացվեց՝ չնայած նրան, որ մինչ իշխանության գալը նա համարվում էր եվրոպամետ քաղաքական գործիչ: «Չի էլ անցկացվի, հույս չունենաք: Մեր հանրությունն ուժեղ է իր ավանդույթներով»,- վստահ է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Պարոն վարչապետ, այս մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս եք գնահատում ժողովրդի աջակցությունը»,- Փաշինյանին հարց էին ուղղել ռուսական ԶԼՄ-ները: Պարբերականը նշում է, թե Փաշինյանը մեկ վայրկյան մտածեց, ապա վստահ պատասխանեց, որ եթե անցած տարվա դեկտեմբերին իր կուսակցությունը հավաքեց ձայների 70 տոկոսը, ապա վստահությունը նույնիսկ աճել է: «Փաշինյանը Հայաստանում այն եզակի քաղաքական գործիչներից է, որը կարող է մարդկանց փողոց հանել, ինչը ապացուցեց նաև դատարանների արգելափակման կոչը: Ճիշտ է, պետք է խոստովանել, որ ուժի աղբյուրն այնքան էլ հուսալի չէ: Եվ այն ժամանակ, երբ մարդիկ չսկսեն փոխադարձաբար արձագանքել նրա կոչերին, այդ ժամանակ ուժը կսպառվի: Սակայն Փաշինյանին դեռևս հաջողվում է գրավել բնակչությանը: Անցած մեկ տարում նա որևէ հանցանք չգործեց. որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին տվյալներով՝ ժողովրդի աջակցությունը նվազել է»:

Ըստ ռուսական պարբերականի՝ հիասթափվեցին ակտիվիստները, որոնք կարծում էին, որ հեղափոխության հաջորդ օրը կարթնանան այլ երկրում՝ կաթնային գետերով․ «Սակայն Փաշինյանը չարդարացրեց նրանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների հույսերը, որոնք ակնկալում էին Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչում»:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա ռուսական պարբերականի հեղինակները փորձում են պատասխանել հարցի՝ հնարավո՞ր է փոխզիջում ու եզրակացնում են։ «Այլ բան է փողոցում և հրապարակներում բղավել, մեկ այլ բան՝ պետական որոշումներ ընդունել: Հայաստանն անբարենպաստ դիրքում է գտնվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի սահմանին: Այսպես ասած փափուկ շրջափակման մեջ, որում Իրանը թարմ օդով պատուհան է: Արցախի ճանաչումը մնում է Հայաստանի օրակարգում, սակայն դա զգայուն հարց է»: Կարծես, Փաշինյանը ներողություն էր խնդրում՝ պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի հարցին. «Մենք չենք արագացնի այդ գործընթացը, ոչ էլ կդանդաղեցնենք, քանի որ հակամարտությունը կա, և չեմ կարծում, որ պետք է մոռանանք դրա մասին: Սակայն ցանկանում եմ նշել, որ մենք առաջարկում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ»:

Հայաստանի և Ղարաբաղի տարածքում ինչ սենյակում էլ անցնի այդ հակամարտության մասին խոսակցությունը, գերիշխող պետք է լինի «փոխզիջում» բառը: Երկար ժամանակ անհասկանալի է, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, եթե երկու կողմերը կարծում են, որ դա բացառապես իրենց հողերն են և պատրաստ չեն հանձնել այն: Այնուամենայնիվ, Փաշինյանի կարծիքը, ով կիսում է ՀՀ ԱԳՆ-ի և ԼՂՀ-ի ղեկավարության կարծիքը, բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Տրամաբանությունը պարզ է և ուղիղ:

Ռուսաստանն այդ հակամարտությունում հայտնի բառերից մեկն է: Անհնար է խոսել այդ մասին և չնշել Ռուսաստանի դերը: «Իսկ ի՞նչ է այդ առիթով մտածում Մոսկվան»՝ հաճախ կարելի է լսել այդ մասին խոսակցություններում: Առավել հեշտ են Եվրոպայի հետ գործերը: Եվրոպային Հայաստանից պետք են «համամարդկային արժեքներ» և ԼԳԲՏ ճանաչում: Երևանը, սակայն, չի համաձայնի, նույնիսկ եթե դրա դիմաց ներդրումներ և ֆինանսական աջակցություն խոստանան: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր էր կնքվել, սակայն այն դեռ չի գործում:
Իհարկե, Երևանում կցանկանային «առանց վիզային ռեժիմ» ունենալ, սակայն հասկանում են, որ Եվրոպան, հատկապես առանձին երկրներ, այժմ դրա ժամանակը չունեն:
Իսկ ԱՄՆ-ի հետ պատկերն այլ է, ըստ պարբերականի։ Ամերիկացիները դեմ չեն Հայաստանին զրկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից: Սակայն մի նրբություն կա. Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն Հայաստանին իր կողմը քաշել, այլ նաև մի փոքր «ճկել» Հայաստանին:

Ամերիկացիների անտակտությունն արդեն կարելի է համարել միջազգային արվեստ, համարում են ռուս մեկնաբանները ու նկատում, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանը ցնցված էր: «Հայկական առաջատար մի շարք ԶԼՄ-ներ հրապարակեցին հյուրի «խորհուրդները»: Դրանց թվում էր՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ «պատմական կարծրատիպերից հրաժարում», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «մոռանալ Հայոց ցեղասպանության մասին և կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները»: Ինչպես նաև հրաժարվել Սիրիա մարդասիրական առաքելության ուղարկումից, հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից, այսինքն՝ սեփական ձեռքերով ձգել շրջափակման պարանը: Բացի այդ, Բաքվի հետ փոխզիջումների հասնել, ինչը նշանակում է ինքնասպանություն: Եվ, վերջապես, գնել ամերիկյան զենք՝ ռուսականի փոխարեն: Բոլթոնը զարմացած էր, երբ ստացավ շատ հարգալից, բայց պինդ հակահարված Նիկոլ Փաշինյանի կողմից: Կովկասցիները, իհարկե, հյուրասեր ազգ են, սակայն երբ հյուրը սկսում է թքել իրենց ամանի մեջ ու ոտքերը դնել սեղանին…

Երևանին մնում է միայն շնորհակալություն հայտնել ԱՄՆ վարչակազմին: Այդ այցը Հայաստանի ղեկավարությանը ցույց տվեց, որ պետք չէ համաձայնել շահավետ առաջարկներին, որոնք վնաս են հասցնում հին ու բարի հարաբերություններին և արդեն ստուգված դաշնակիցներին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 18513 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am