Պուտինը, Էրդողանն ու Թրամփի նյարդերը

Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 (S-400) հրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության, Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը չի ասել՝ արդյոք Թրամփն ընդունե՞լ է Էրդողանի առաջարկը, թե՞՝ ոչ։ Նա միայն նշել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները համարում է, որ այս գործարքը ռուսական կողմի ռազմավարական հնարքն է, որի նպատակն է բաժանել իրարից Արևմուտքն ու Անկարան։

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի վերաբերյալ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլը հաշվի է առնում միայն Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն այս գործարքի մասին և համարում է, որ C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։
Ի դեպ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին հայտարարել էր, թե Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ C-400-ի շուրջ գործարքից, և որ թուրքական կողմն արդեն Ռուսաստան է ուղարկել ռազմական մասնագետների՝ C-400-ն ուսումնասիրելու համար։

Հուլուսի Աքարը մեկ շաբաթ հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգի ձեռքբերման հարցում կա առաջընթաց, սակայն սրա հետ մեկտեղ նաև ասել է, թե Անկարան պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին և ռուսական գործարքից չի հրաժարվի։

Աքարը նշել է, որ Թուրքիան ներկայումս ուսումնասիրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջին առաջարկը, սակայն միաժամանակ արդեն այսօր Ռուսաստան է ուղարկել թուրք ռազմական մասնագետների` C-400-ը ուսումնասիրելու համար: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, մենք պայմանագիր ենք կնքել և մտադիր ենք իրականացնել այն», - ասել է այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր 82-միլիոնանոց բնակչությանը պաշտպանելու համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի:
Այսպես, CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի շուրջ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլում ցանկացած վերջնագրի բացասաբար են վերաբերվում։ Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, համարում է, թե C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։

Վաշինգտոնը, իր հերթին, համարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները պետք է ձեռք բերեն դաշինքում ընդունված ստանդարտներին համապատասխան սպառազինություն, իսկ ռուսական հրթիռային համակարգն այդ ստանդարտներին չի համապատասխանում։ Վաշինգտոնը փոխարենը Անկարային առաջարկում է ձեռք բերել Patriot համակարգը։

Հիշեցնենք, որ C-400-ը մեծ և միջին հեռահարության հակաօդային հակահրթիռային համակարգ է, որն ի զորու է ոչնչացնել բալիստիկ հրթիռներ և կարող է օգտագործվել նաև ցամաքային թիրախների դեմ: C-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքը, հիշեցնենք, արժե 2,5 միլիարդ դոլար, և այդ հրթիռների տեղակայումը պետք է սկսվի արդեն առաջիկա ամիսներին:

Թուրք-ամերիկյան կրքերը չհանդարտված՝ մայիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե թուրքական կողմը մտադիր է նաև մասնակցել ռուսական C-500-ի արտադրությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2061 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am