Իյա՝ իրո՞ք

Հայաստանի իշխանությունները փայլում են մանկամտությամբ։ Մի քանի օր է բուռն քննարկումների առիթ է դարձել փաստը, որ Արցախից պատվիրակություն չմասնակցեց առաջին հանրապետության տոնական միջոցառումներին։ Պատկան գերատեսչությունները հմտորեն «ֆռռացնում» են, որպեսզի չպատասխանեն հարցին, թե ինչու նրանց չէին հրավիրել, ով է իրավիճակի պատասխանատուն։ Եթե մամուլի խոսնակների մակարդակով այս «կրուտիտը» կարելի է մարսել, ապա բացատրություն չկա, որ ԱԺ նախագահը հոդաբաշխ բացատրություն չի տալիս այդ կապակցությամբ, թե ինչն է դարձել այն խորը հակասության պատճառը, որ Արցախի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ այսպիսի անդունդ է ձեւավորվել, արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ։ Անդրադառնալով հարցին նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հետեւյալ մեկնաբանությունը տվեց. «Ձեր հարցն այն մասին է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդել են եւ դրա համար մենք նեղացել ենք եւ չենք հրավիրել Սարդարապատի միջոցառումների՞ն:Հայաստանի եւ Արցախի միջեւ որեւէ բան չի կարող սեպ խրել երբեք: Դա անթույլատրելի է եւ որեւէ մեկը փորձի այդպիսի սեպ խրել, ես դա կորակեմ որպես ազգային դավաճանություն»:
Նա չցանկացավ մեկնաբանել Արցախի նախագահների միջնորդությունը. «Խոսքը դատական գործընթացի մասին է: Ես միշտ աշխատում եմ ձեռնպահ մնալ մեկնաբանել որեւէ իրադարձություն, որը ոչ միայն տեղավորվում է դատական պրոցեսի մեջ, այլ նույնիսկ առնչվում է: Հիմա հստակ դատական պրոցեսի մասին է խոսքը: Ժամանակը բոլոր գնահատականները կտա:Մարդիկ անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություններ անել: Մենք մեր խոսքով, գործողություններով կերտում ենք մեր ճանապարհը, որը հետո հետագիծ է դառնալու: Հիմա այդ մարդիկ որոշել են այդ քայլով մնալ պատմության մեջ»: Հետեւաբար ինչն է եղել միջոցառումներին չհրավիրելու պատճառը, Միրզոյանը լռում է։ Փոխարենը փորձել է հիմնավորել այն իրողությունը, որ Ապարանում այդ միջոցառումներին հրավիրված էին Աղվան Հովսեփյանը, բոլոր իշխանությունների «ծաղրածու» Սամվել Ալեքսանյանը, նրանք ջան-ջիգյար հարաբերություններ ցուցադրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ․«Փոխվարչապետը պարտավոր է հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ, կարծում եմ՝ ծնունդով Ապարանից մարդիկ իրավունք ունեն տոնել իրենց քաղաքի հետ կապված օրը: Խոսքը էպոխալ իրադարձության մասին է՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Այդ հաղթանակները բոլորիս են: Գիտեք, կարելի է մտածել, բա ինչի՞ Աղվան Հովսեփյանի հետ: Բայց դրանք մանր դետալներ են»,-ասաց Միրզոյանը: «Իյա՝ իրո՞ք»,- կասեր դասականը։ Տոնը բոլորինն է, բացի Արցախի համար կռիվ տված հերոսների՞նը։ Թե ձեր իշխանության համար օլիգարխները, հանցագործություններ կոծկած գլխավոր դատախազը քաղաքացիներ են, իսկ մյուսները՝ ոչ։ Իսկ ընդհանրապետ ձեր գերխընդիրը մի դարձրեք պատմության մեջ մնալը, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ պատմության մեջ կարելի է մնալ նաեւ մանր սրիկայություններով, ինչը դուք անում եք ամեն օր, ամեն վայրկյան։ Դիցուք պարոն Միրզոյանը այսօր բազմաթիվ դրվագներով է փայլել պետական մտածողության բացակայությամբ։ Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա քաղաքական հնարավորությունների մասին, նա ոչ ավել, ոչ պակաս նրան դիմել է «այդ մարդը» արտահայտությամբ։
«Ինչի՞ համար վտանգ ներկայացնի, որ իշխանությունը կխլի՞ մեզնից։ Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի իշխանություն՝ 10 րոպե, թե 5 տարի հետո, արդեն էական չէ։ Եվ եթե որևէ անձ, այդ թվում՝ ձեր նշած մարդը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա քավ լիցի, մենք խնդիր չունենք պահել իշխանությունը և չտալ որևէ մեկին։Ոնց որ թե այդ մարդն օրենքի հետ խնդիրներ ունի էլի։ Մի հատ տեսնենք, թե ինչ է լինում, հետո կխոսենք»։

Անի Սահակյան

դիտվել է 3924 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am