Դանիան 10 օրով վերականգնել է Գերմանիայի հետ սահմանային վերահսկողությունը
Դանիան 10 օրով վերականգնել է Գերմանիայի հետ սահմանային վերահսկողությունը: Փաստաթղթերի ստուգումն իրականացվելու է հունվարի 4-14-ը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ ներկայացուցիչ Թովե Էռնսթը: Նա նաեւ նշել է, որ սահմանային վերահսկողություն են մտցրել Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան եւ Ավստրիան: Նշենք, որ Շենգեն գոտու մասին համաձայնագրով թույլատրվում է ժամանակավորապես սահմանային վերահսկողություն մտցնել այն դեպքում, եթե պետություններից մեկին վտանգ է սպառնում:
