Մամեդյարովի «դադարն» ու Փաշինյանի «արցունքները»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով զբացվող Մինսկի խմբի համանախագահները ՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հերթական անգամ այցելել են տարածաշրջան:Նրանք Երևանում էին,որտեղ հանդիպել են բարձրագույն ղեկավարության հետ: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, նշել է ռուս նշանավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր հերթական վերլուծական հոդվածում, հրապարակված «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում:
Ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը:Պարզ է,որ բանակցային նույն ծրագիրը կգործադրվի նաև Մինսկի խմբի՝Ստեփանակերտ և Բաքու այցելության ժամանակ:Եթե կարողանան հասնել որևէ պայմնավորվածոևթյան ,իհարկե վերջիններս դա կոնկրետ պետք է քննարկեն Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ,այնուհետև վերամշակենպետությունների ղեկավարների մակարդակով:

Իրականում այստեղ շատ անճշտություններ կան:Ավելի վաղ հաղորդվում էր,որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում,սակայան մինչ այժմ ամերիկացիները չեն կոնկրետացրել իրենց հրավերը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ևս շրջանցել է այս հարցը, և նշել. «ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․․․ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»:

Այլ կերպ ասած,Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների նախկին ինտեսնիվությունը չկա պետական և արտաքին գործերի նախարարության մարկարդակով:Փաշինայնը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը ասել է. «Մենք չենք շտապի»:
Պակաս խորհրդավոր չէ արտահայտվել նաև Մամեդյարովը բանակցությունների մասին. Իհարկե, մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ, այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան , որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց տրածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրմանը Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց , որի մեջ երկիրն ինքն իրեն գցել»: Մամեդյարովը նշել է, որ իրենք իրենց հերթին, որոշակի դադար էին տվել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք ծանոթանան բանակցային գործընթացի դետալներին:Նա շարունակել է. «Այս տարի ես արդեն 2 անգամ հանդիպել եմ իմ հայ գործընկերոջ հետ՝հունվարին Փարիզում և ապրլին Մոսկվայում,որտեղ մեր հանդիպումն անցավ եռակողմ ձևաչափով՝Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Երկխոսությունը այդ ձեւաչափով առկա օրակարգում է,այն որոշակի լավատեսության է ներշնչում»,-ասել է Մամեդյարովը:
Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ 2018 թվականի ողջ բանակցային շրջանը Բաքուն Հայաստանի համար «ծանոթանալու» կատեգորային է դասում: Այդ մասին հայտարարել է նաև Փաշինյանը 2019-ի հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նախագահ Ալիևի հետ հանդիպման արդյուքում. «Նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մենք կոնկրետ դետալներ չենք քննարկել,ուղղակի փոխանակվել ենք մտքերով»,-նշել է հոդվածագիրը:

Հիշեցնենք,որ 2018 –ին Փաշինյանը առաջ քաշեց և տանում էր այն գիծը,որ Ստեփանակերտը պետք էներգրավվի բանակցային գործընթացմներում,ինչը Բաքուն սվիններով ընդունեց:Ինչպես ասել է անգլիացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը. «Դա արդեն դարձել է առանցքային հարց: Փաշինյանը պնդում է, որ ձևաչափը պետք է փոխվի. նա կարծում է, որ գործընթացը պետք է ընդլայնվի, որպեսզի դրանում ներառվեն Ղարաբաղի հայերը : Բայց պետք է նշել, որ Ղարաբաղի հայերը նախկինում՝ 90-ականների սկզբին, մասնակցում էին բանակցություններին: Այսօրվա ձևաչափը, որտեղ փաստացի ամեն ինչ որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, գոյություն ունի արդեն 20 տարի, երբ սկսեցին հանդիպել Քոչարյանն ու ավագ Ալիևը »:
Այդ պատճառով էլ բոլոր նախադրյալները կան ենթադրելու,որ Ալիևը,Փաշինյանի հետ առանձնազրույցների ժամանակ տարել է պատմական այդ գիծը: Ավելին, կասկած չկա, որ Ալիեւը ստացել է 2018 թ. սեպտեմբերի 12-ին Փաշինյանի եւ ՀՀկ պատագամավոր Արմեն Աշոտյանի միջեւ քննարկման նյութերը,քանի որ վարչապետը հանրահավաքի ժամանանկ նախկին իշխանություններին մեղադրեց առանց որևէ կարգավիճակի տարածքներ հանձնելու պատաստակամության մեջ:Մի փոքրիկ հատված.

Արմեն Աշոտյան. «Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել: Եվ ես հիմա դա գիտեմ, փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին`ո՞վ ինչ ա խոսել»: Արմեն Աշոտյանը գրավոր դիմել է կառավարությանը` խնդրելով պատասխանել թե բանակցային գործընթացի ո՞ր ժամանակահատվածին են առնչվում այդ փաստաթղթերը եւ տրամադրել փաստաթղթեր : «Ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով և բանակցային գործընթացի շահերից ելնելով չեմ կարող բացահայտել ԼՂ հարցի կարգավորման շուրջ մինչ օրս տեղի ունեցած բանակցային գործընթացի ողջ բովանդակությունը: Միաժամանակ, կարծում եմ, ոչ մի խոչընդոտ չկա, որ դա ճշտեք Սերժ Սարգսյանից, ով տիրապետում է ողջ խնդրին»:

Նիկոլ Փաշինյան. «Պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը: Եվ դուք դա գիտեք: Եվ վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թվականին, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ որ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Ոչ մի բան: Կա միայն հետեւյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Եվ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա: Ես չեմ ասում, որ դուք ընդունել եւ ստորագրել եք այդ տարբերակը: Ասել եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է: Ես ասել եմ, որպես վարչապետ` հենց առաջին շփումների ժամանակ եւ հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ, հարցի լուծում հնարավոր չէ»:

Նկատենք,որ ադրբեջանցի վերլուծաբանները ևս տանում են Փաշինյանի այն թեզը,որ նախագահ Սարգսյանը պատրաստ էր վերադարձնել տարածքները: Հայաստանի և Արցախի միավորման մասին խոսել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը .«Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին»,-ասել է նա: «Միացումի» գաղափարը նորից կարող է դառնալ ներքաղաքական ու տարածաշրջանային լուծումների շարժիչը դառնալ,այս մասին էլ գրել է lragir.am էլետրոնային լրատվամիջոցը,շարունակում է Տարասովը:

Դատելով իրադարձությունների զարգացումից մի բան հստակ է.տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետ որևէ աղերս չունի,Փաշինյանը պարզապես շատ լավ «մանևրում » է՝ԼՀ-ի և ՀՀ-ի միացման թեզն առաջ տանելով:
Այս առնչությամբ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Նուրանին ենթադրում է,որ Փաշինյանը նախևառաջ մտադիր է լուծել իր երկրի ներքաղաքակն խնդիրները,հետո փորձել վերափոխել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
Առաջին փորձը Բակո Սահակյանի դեմ արեց ժողովրդական շարժման միջոցով,որը ձախողվեց, երկորդը նույնպես,հիմա կրկին ժողովրդի մեջ նետվում է միացում կարգախոսը:

Դժվար է չկիսել «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի կարծիքը,որ Լեռնային Ղարաբաղը միշտ էլ և այսօր էլ արժանի է արժանապատիվ պետության կարգավիճակի և իր իրավունքների պահպանմանը ,այլ ոչ թե միացմանը,որը կկործանի նրա պետականությունը,ավելի արագ,քան դա կարող է է արվել ադրբեջանական ռազմական տեխնիկայի միջոցով:
Այնպես որ,Մամեդյարովի դադարը կարող է աշխատել այնպես,որ դրանք առաջացնեն Փաշինյանի արցունքները,-եզրափակում է վերլուծաբանը:

Պատրաստեց՝Նաիրա Բաղդասարյանը

դիտվել է 1190 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am