Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է
Իսրայելական քաղաքականության պատրիարք, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է :Նա սրտխփոցի հետ կապված խնդիրներ է ունեցել,այս մասին Իսրայելի բանակային ռադիոյի եթերում հայտարարել է Պերեսի օգնականը։ «Պերեսի գիտակցությունը տեղն է, և կարող է խոսել, սակայն նա կրծքավանդակում ցավեր ունի»,ասել է նա: 92-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել է և գտնվում է Թել-Ավիվից ոչ հեռու գտնվող Ռամաթ-Գան քաղաքի «Թել հա-Շոմեր» հիվանդանոցում՝ ասել է նա։ Իսրայելական հեռուստաալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Պերեսը կաթված է տարել և ներկայումս սրտի վիրահատության է ենթարկվում։
