Նազարբաևը գրպանում պահել էր Ալիևի նամակը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան կատարած աշխատանքային այցը հայկական մեդիայում սկանդալի վերածվեց: ԵԱՏՄ 5-ամյակին նվիրված հոբելյանական նիստին հրավիրված էին կառույցի բոլոր 5 անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգևատրման մասին հրամանագրում նշված չի եղել, և նա շքանշան չի ստացել: Այս փաստը հայկական մեդիայում լայն քննարկման թեմա էր դարձել: Մասնավորապես կարծիքներ են հնչում, թե կատարվածն արհամարհանք է մեր պետության և վարչապետի նկատմամբ:
ԶԼՄ-ները նաև լուր տարածեցին, թե Նուր Սուլթանում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումը չեղարկվել է: Ըստ տարածված կարծիքի` ՌԴ նախագահը չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ: Մեկնաբանելով կատարվածը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է Նազարբաևից չստացած մեդալին, ապա, ըստ Փաշինյանի, տարօրինակ կլիներ, եթե ինքը մեդալ ստանար ԵՏՄ-ի ստեղծման հնգամյակի առիթով:
Նիկոլ Փաշինյանը` որպես գործիչ, ժամանակին ակտիվորեն պայքարում էր ԵՏՄ ստեղծման դեմ, ավելին. որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ` նա նախաձեռնություն էր ցուցաբերել` Հայաստանը ԵՏՄ կազմից դուրս հանելու նպատակով: Այս հանգամանքները հաշվի առնելով` Փաշինյանին ԵՏՄ 5-ամյակի մեդալով պարգևատրելը իսկապես տարօրինակ կլիներ: Այլ հարց է, որ կարող էր գնահատվել Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը ԵՏՄ ստեղծման և կայացման հարցում եթե ոչ մեդալով, ապա որևէ այլ տարբերակով: Օրինակ` ԵՏՄ «հիմնադիր եռյակի»՝ Ռուսաստանի, Ղազախստանի Բելառուսի անունից Նազարբաևը կարող էր հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ներկա և նախկին ղեկավարներին` կառույցի ստեղծման և կայացման գործում ներդրած ջանքերի համար: Նկատենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամագրվել է առաջինը, իսկ, օրինակ, Ղրղըզստանը պայմանագրին միացել է ավելի ուշ` ստեղծումից մոտ 2 տարի անց: Չնայած դրան` այդ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պարգևատրվեց:
Հանուն արդարության պետք է նկատել, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը միշտ էլ հակահայ կեցվածքով է աչքի ընկել: 5 տարի առաջ դեռևս Աստանայում ԵՏՄ հիմնադիր վեհաժողովի ժամանակ, երբ քննարկվում էր ՀՀ անդամության հարցը, Նազարբաևը, խախտելով արարողակարգի պահանջները, հանկարծ գրպանից հանեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը և սկսեց կարդալ: Նամակում Ադրբեջանի նախագահը խնդրել է չշտապել Հայաստանի անդամակցության հարցում: Նույն Նազարբաևի ջանքերով ժամանակին Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամ չդարձավ: Նույն Նազարբաևը ապրիլյան քառօրյայից մի քանի օր հետո առաջարկեց չեղարկել Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների պլանավորված հավաքը, որպեսզի Բաքվի հետ հարաբերությունները չտուժեն: Այս տեսանկյունից Նուր Սուլթանում մեդալներ բաժանող Նազարբաևը գուցե գրպանում դեռ պահում է Ալիևի նամակը, որտեղ հորդորներ են գրված Հայաստանի ներկա և նախկին ղեկավարներին արժևորելու վտանգների մասին:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4376 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am