Արմեն Գրիգորյանին պատին են դեմ տվել, բայց, նահանջ չի եղել

Ինչպես հայտնի է, վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել, որոնց ընթացքում քննարկվել էին հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԽ քարտուղարը մասնավորապես Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

Hayeli.am-ի տեղեկություններով` հանդիպումների ժամանակ կրկին շոշափվել է հայ-իրանական սահմանի հարցը: Ամերիկյան կողմը կրկին շեշտել է, որ իրենք շահագրգիռ են սահմանի փակման հարցում, որը կարող է դիտարկվել ամերիկյան ներդրումներին ընդառաջ արված քայլ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սակայն շատ հստակ ներկայացրել է, որ հայկական կողմը չի կարող հարևան Իրանի հետ հարաբերություններում նման քայլի գնալ, քանի որ դա չի բխում ՀՀ պետական շահերից:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ–ը մտադիր է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա։ Հայ-իրանական սահմանի փակումը դիտվում էր այդ ճնշումների համատեքստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Բոլտոնի հայտարարությունը, նշել էր, որ Հայաստանն ունի իր պետական և ազգային շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի հետ։ «Հայաստանի աշխարհագրական հարևանների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի Իսլամիստական Հանրապետությունը։ Չպետք է բացատրել այն, ինչ հասկանալի է առանց խոսքերի. հարավային հարևանի հետ ցանկացած տեսակի և մակարդակի հարաբերություններ մեր երկրի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն։ Նշանակում է` պահանջում են հավասարակշիռ և զգուշավոր մոտեցումներ: Հայաստանի կառավարությունը հիմա և հետագայում ղեկավարվելու է սեփական շահերով»,- այս առիթով ասել էր Փաշինյանը։

դիտվել է 5885 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am