Զրո ուշադրություն. 2 շաբաթ առաջ Փաշինյանը հույս ուներ հանդիպել Պուտինին

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում էր գտնվում, որտեղ հանդիպել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ապա Ղազախստանի նախագահի նստավայրում հանդիպել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Փաշինյանը Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել էր Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Այնուհետև կայացել էր Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:

Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պարգևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:

Նիստում քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների իրականացման արձանագրությունները, ԵԱՏՄ 2017թ. ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների շարժին հետևելու մեխանիզմի մասին համաձայնագիրը: Ստորագրվել են Ղրղզական Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի կիրարկման պայմանների ու անցումային դրույթների մասին արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները:

Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որից հետո Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։
Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում ՀՀ դեսպանություն, որտեղ հանդիպել է մի խումբ հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նուր-Սուլթանում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել։ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում: Որոշման մասին հայտարարվել է Նուր Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ: Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:
Հայտնի դարձավ նաև, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հրամանագրով Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշաններով է պարգևատրել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին և Սորոնբայ Ժեենբեկովին: Ղազախստանի նախագահի կայքում նշվում է, որ Պուտինն արժանացել է պարգևին եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև գործակցության խորացման և ընդլայնման գործում հատուկ ավանդի համար:

Այսինքն, պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, բոլորը՝ բացի Փաշինյանից: Ինչպես նկատում ենք՝ Նուր-Սուլթանում Փաշինյանի նկատմամբ զրո ուշադրություն է արձանագրվել։

Ու այստեղ հարկ է նկատել, որ շաբաթներ առաջ Փաշինյանը մեծ հույսեր էր փայփայում, որ Նուր-Սուլթանում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտավորապես 10 օր առաջ տեղեկատվություն տարածվեց, թե Փաշինյանը կարող է հանդիպել Պուտինին։ Հենց Փաշինյանն էր հայտարարել, թե մտադիր է մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Հիմա ես լինելու եմ Նուլ-Սուլթանում՝ Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում, այնուհետև՝ հունիսին` Պետերբուրգում», - ասել էր Փաշինյանը՝ ռուս լրագրողների հետ հանդիպմանը՝ ակնարկելով մի տեսակ, որ դեմ չէր լինի Պուտինի հետ էլ հանդիպել Ղազախստանում: «Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ, իհարկե, շփում լինելու է»,- ապա ընդգծել էր նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ զարգանում են. «Ես գոհ եմ մեր հարաբերություններից»։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանի պատկերացրած «նորմալ հարաբերությունները» Պուտինի հետ ոչ մի կերպ այդպես էլ չեն հաստատվում։ Նուլ-Սուլթանում Փաշինյան-Պուտին հանդիպում չի կայացել։ Առհասարակ, տպավորություն է, որ Ղազախստանում ընդամենը պրոտոկոլային հանդիպումներ են կայացել, քննարկումներ ծավալվել, որոնց նաև Հայաստանի վարչապետն է մասնակցել, ու ընդամենը այսքանը, իսկ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը արհամարհված վերադարձել է Հայաստան։

Արդեն Նուր-Սուլթանից վերադառնալուց հետո Փաշինյանը փորձել է շտկել իրավիճակը: «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել», - ասել է Փաշինյանը: Իսկ ինչ վերաբերվում է Նազարբաևից չստացած մեդալին, ապա Փաշինյանն ասել է. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»:

Ընդհանրապես, ամեն ինչ է տարօրինակ, և շատ վաղուց...

Թամար Բագրատունի

դիտվել է 3891 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am