Ահա թե ինչու չեն հանդիպել Փաշինյանն ու Պուտինը

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում չի կայացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հանդիպումը:
Նշենք, որ Փաշինյանը վերադարձել է Նուր Սուլթանից:

Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող է կատարվածը մեկնաբանել ռուսական կողմը... «Պարզաբանում» կոչվածը, գոնե, պետք է լինի հնարավորինս խելքին մոտ, բայց արի ու տես, որ այս դեպքում էլ են Հայաստան պետությանը «ձեռք են առնում»...
Ահա մի պաշտոնական արձագանք ռուսական կողմից:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ կատարվածը կարող էր պատահականության և հանգամանքների արդյունք լինել: «Դա կարող է լինել ինչ ասես, սակայն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հանգամանքներ են եղել, քանի որ մեր նախագահը, եթե ինչ-որ բան նախատեսում է, ապա սովորաբար անում է դա: Նշանակում է, որ ինչ-որ հանգամանքներ են եղել, որոնք իսկապես թույլ չեն տվել, որ հանդիպումը կայանա: Պետք չէ դրանում դավադրական դրդապատճառներ փնտրել: Ոչ, դա, ամենայն հավանականությամբ, ստացվել է: Հատկապես, որ հոկտեմբերին նախատեսվում է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ այստեղ կանխամտածվածություն կա», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է պատգամավորը: Կալաշնիկովը հավելել է, որ այդ դրվագը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտնել էր, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի ժամանակ կկայանա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը:
Այսինքն, «ինչ-որ հանգամանքներ», այնուամենայնիվ, խանգարել են:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Չինաստանի ղեկավար Սի Ձինփինից բացի օտարերկրյա ղեկավարներից էլ ով է մասնակցելու համաժողովին:

Այս հայտարարությամբ, թերևս, ռուսական կողմը փորձել է շտկել մթնոլորտը՝ հայկական մեդիատիրույթում այսօրվանից առկա քննարկումների ֆոնին:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կկայանա հունիսի 6-8-ը: Իսկ Փաշինյանը դեռ երկու շաբաթ առաջ հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ռուս լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Ես մասնակցելու եմ Նուր-Սուլթանում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, այնուհետև հունիսին կմասնակցեմ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին»,- ասել էր Փաշինյանը ռուս լրագրողներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 24407 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am