Յացենյուկը կաշառակե՞ր
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ երկրի վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արսենի Յացենյուկի` 3 մլն դոլար կաշառք վերցնելու գործով ընթանում է հետաքննություն,հայտնել է Գերագույն ռադայի Հակակոռուպցիոն հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Դոբրոդոմովը: 2015թ. հուլիսին Յացենյուկը 3 մլն դոլարի կաշառք է վերցրել «Концерн РРТ» ընկերության գործադիր տնօրենի նախկին առաջին տեղակալ Վլադիմիր Իշչուկից` նրան գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու համար:
