Irakanum.am-ը գրում է՝ Րոպեներ առաջ Ղազախաստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Նիստից հետո ԶԼՄ-ների առաջ կարճ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ուշագրավն այն է, որ հայտարարությունից հետո նախատեսված էր պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն եւս չի կայացել։ Նիստից հետո նախատեսված էր հայկական պատվիրակության այցը ՂՀ-ում՝ ՀՀ դեսպանություն, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ գործարարների հետ։ Սակայն ինչպես հայտնում է Irakanum.am-ը այս հանդիպումը եւս չեղյալ է համարվել, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։
Փաշինյանի այս որոշումը հանկարծակի է եղել, ինչից զարմացած են նաեւ նրան ուղեկցողները։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը