Դատավոր է նշանակվել քրեական գործերի կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը

«Հրապարակը» գրում է. «Բարձրագույն դատա­կան խորհուրդն օրերս անցկացրեց դատավորնե­րի քննությունների հարցազրույցի փուլը: Քրեական մասնագիտացման բաժնի համար 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը: Նրանց թվում է դատախազության 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: 3-րդ կայազորային քննչա­կան վարչությունը սպասարկում է Մարտակերտի զորամասերը: Վերջին տարում տեղի ունեցած քրեական դեպքերից, դատական գործերից, որոնք հանրությա­նը հայտնի են, առնվազն հինգը վերաբերում են Մարտակերտի 5-րդ պաշտպանականին: Դեպքե­րի հանգամանքները մինչև վերջ չեն պարզվում, մնում են մութ ու չպարզաբանված տուժողների հարազատների համար: Թվարկենք առավել աղմկահարույց դեպքերը:


Երրորդ կայազորն է զբաղվել երևանցի զինծառայող Կ.-ի բռնա­բարության գործով: Նրա նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է տեղի ունեցել՝ սպա Գ.-ն, տղայի խոսքերով, նրան ծեծել է և պարբերաբար բռնա­բարել: Գործը հարուցվելուց հետո շատ արագ այն շրջել է տուժողի դեմ, նրան սուտ մատնության մե­ղադրանք են ներկայացրել, նա ամիսներով ապօրինի պահվել է զինվորական ոստիկանությունում, ճնշումների ներքո ցուցմունքներ տվել, որոնցից հետագայում դատա­րանում հրաժարվել է: Այժմ գործը լսվում է Ստեփանավանի դատարա­նում:

Երրորդ կայազորը քննում է նաև զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի գործը: Նա մա­հացել է 2017-ի նոյեմբերի 4-ին՝ զորամասի պահեստում ականի պայթյունից՝ մարմնով փակելով հակատանկային ականը: Հրա­մանատարության հանցավոր անփութության պատճառով ակա­նը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքե­րի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը: Նա­խաքննությունը տևել է 2 տարի:

Մարտակերտում է ծառայել նաև եզդի զինծառայող Տուրիկ Բրոյանը, որը հոգեկան խնդիրներ ունի, սա­կայն ՊՆ-ն նրան երկար ժամանակ մեղադրում էր սիմուլյանտության մեջ: Մարտակերտի զորամա­սում «կամբատը» դաժան ծեծի է ենթարկել տղային, քրեական գործ է հարուցվել, որի շուրջ ձևական և երկարուձիգ քննություն է կատարվում:

Եվ ահա, այս կայազորի ղեկավարներից մեկը Արդարադատության ակադեմիայում սովորելուց հետո նշանակվել է դատավոր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am