Ընդդեմ Ստեփանակերտի՝Արևմուտքի ծափերի ներքո.ինչ «խաղ» է վարում Փաշինյանը

Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձություններն համընկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարվա հետ,և բացահայտեցին նոր քաղաքական իրողություններ,նշում է ռուս նշանավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր հերթական վերլուծական հոդվածում, հրապարակված «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում:

Մայիսի 20-ին,զինվորական ,դատական և քաղաքական ղեկավարության հետ հանդիպմանը Փաշինյանը ,դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում նշեց,որ հանրապետությաուն դատական դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է այդ համակարգում «վիրահատական միջամտություններ » կատարել: «Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների,միայն թե հասնենք այն բանին,որ ունենք անկախ և արդար դատական համակարգ», - նշեց նա,այդ կերպ հայտարարելով «հեղափոխության երկրորդ փուլի» մասին:

Մինչդեռ վերջերս,Փաշինյանի ներկայցուցիչները Գերմանիայում հայտարարել էին այն մասին,որ թավշյա հեղափոխության գլխավոր ձեռքբերումը համարում են այն,որ կուռուպցիան իսպառ վերացել է:Դրան հասնել առանց ներկա դատական համակարգի,գրեթե անհնար է:Ոչինչ չէր խանգարում այս մեկ տարվա ընթացքում սկսել նման բարեփոխումներ, միջազգային փորձագետների ներգրավմամբ՝ներառյալ ՄԱԿ-ը և Եվրոպական խորհուրդը: Իշխանությոան հասնելուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է,որ չի խառնվելու դատական իշխանության գործերին,սակայն այն բանից հետո,երբ դատարանը որոշեց փոխել երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը,ընդ որում չխախտելով ոչ մի գործող ընթացակարգային նորմ, վարչապետը «հարձակման» անցավ,խախտելով Սահմանադրական կարգը ՝կոչ անելով արգելափակել դատարանների աշխատանքը,-գրում է հոդվածագիրը:

Դա միգուցե այն բանի ապացույցն է,որ գործող իշխանության ղեկավարը ,որն ԱԺ-ում ունի մեծամասնություն,փոխարենը օգտագործի այդ գործիքը,կրկին գնում է փողոցային պայքարի ճանապարհով:Ինչպես կարծում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը , հին Ընտրական օրենսգրքի պահպանման պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել,նաև առանց կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման , քանի դեռ նոր իշխանությունը գործում է նախկին օրենքներով ,միայն թե ժողովրդավարական արժեքների տակ «քողարկված»:
ՀԱՊԿ անդամ երկրներն ու և ԵՏԱՄ գործընկերները զերծ մնացին մեկնաբանություններ տալուց,սակայն Հայաստանում մեկնարկած գործընթացներին արձագանքեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանությունները, ԵԽԽՎ՝ Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին մայիսի 21-ին հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այդ հարցում։

Այս ամենի ինտրիգն այն է,որ իրադարձությունները հստակ չեն գնում այն ուղով,ինչ պլանավորել էր Փաշինյանը ,երբ հրահագնել էր ռուսամետ հայացքներով Քոչարյանին ուղարկել ճաղերի հետև :Արդյուքնում, ասպես ասած « Քոչարյանի գործը» աշխարհաքաղաքական ուղղվածություն ստացավ:Պատահակն չէր,որ բոլորովին վերջերս սոցիոլոգների տվյալներով քաղաքական ռեյտինգ չունեցող Քոչարյանը իրեն հայտարարեց ընդդիմության առաջնորդ:

Փաշինյանը ևս մեկ քայլ արեց.նա խոսեց Լեռնային Ղարաբաղի մասին: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այդ իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն , - ասաց վարչապետը։
Այսպիսով նա սկսեց կապ տեսնել Քոչարյանի և Ստեփանակերտի ներկա ղեկավարության միջև ,առանց ապացույցների և մեծ ակնարկով: Նա նշեց նաև,որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Բոլորովին վերջերս ռուս լրագրողների հետ հարցազրույցում Փաշինյանի հնչեցրած մտքերը մտորելու առիթ են տալիս. «Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ, իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկումը թույլ չտալու համար: Ես չեմ կարող դրան հավատալ:Լարվածությունը մի քիչ կարող է ավելանալ, պակասել, բայց ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, որը կարող է մի օր կրակոցներով չարտահայտվել, մի օր արտահայտվել, սակայն դա չի նշանակում, որ մի օրում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվեց:Փաշինյանի խոսքերից այն տպավորությունն է,որ 2016-ին Ռուսաստանն է Ադրբեջանին թույլ տվել սկսել պատերազմ: Այսինքն՝խոսքը ոչ թե հայկական ներքին գործերի մասին է,այլ Երևանի և Մոսկվայի սերտ հարաբերությունների մասին,-նշում է Տարասովը:

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը դիմեց ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջեց ուսումնասիրել ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելով համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։Դրան ի պատասխան ,ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց,որ Երևանում տեղի ունեցած հանրահավաքը, որի ժամանակ բռնության կոչեր են հնչել, կապ չունի «Քաղաքացիական պայմանագրի» հետ. «Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել »:Եթե դա այդպես է,ուրեմն կարելի է ենթադրել,որ Հայաստանում կա մեկ այլ՝երրորդ ուժ:Եվ այդ ուժը գործում է ընդդեմ Արցախի ՝Փաշինյանի հետաքրքրությունների շրջանակում:

Այդպիսով ,պաշտոնապես հաստատվում են,որ Երևանն ու Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի խնդրի կրագավորման հարցում տարբեր մոտեցումներ ունեն:Ներկա իրավիճակում Բաքու-Երևան բանակցային գործընթացը կորցնում է իր հեռանկարը:Պատահական չէ,որ Փաշինյանը հայտարարեց այն մասին,որ անհրաժեշտ չի համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արագացնել, բայց չի էլ արգելակվելու,որովհետև .«Հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ խելամիտ է մոռանալ դրա մասին»: Բաքուն այդպիսի ազդանշանը համարում է «սպասվող իրավիճակի անհետացում»:Այնուամենայնիվ ադրբեջանցի փորձագետները կարծում են,որ Ադրբեջանը չի օգտվի Հայաստանի ներքին անկայուն իրավիճակից ,քանի որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրումը կհանգեցնի հայ հասարակության մեջ համերաշխության և տարածաշրջանում Ռուսաստանի դերի ամրապնդմանը:Նրանք հավատացած են,որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ոչնչացման արդյունքոմ Ստեփանակերտը կդառնա «երկրորդ Դոնբասը», ինչը կարող է նոր հնարավորություններ բացել ադրբեջանական դիվանագիտության համար:Այդպես է կարծում նաև Հմայակ Հովհաննիսյանը . «Իրականում խնդիրն ավելի բարդ է, և չի հանգեցնում որեւէ կոնկրետ անձի կամ մարդկանց խմբի,ովքեր հետաքրքրված են «Ղարաբաղյան կլանի» հանդեպ Փաշինյանի հաղթանակով:

Նրա կարծիքով ,«խաղը » ամերիկացիներն են վարում,որոնք կապում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումն ու , դրա շնորհիվ Թուրքիայի հետ սահմանը բացումը և Հայաստանի և Իրանի հետ սահմանի փակումը,ավելի կոնկրետ ցանկանում են զրկել Հայաստանին Իրանի հետ սահմանից: Համաձայն ենք Հովհաննիսյանի հետ,այն բանում,որ «հաշվի առնելով տարածաշրջանային փոխկապակցված խնդիրները և Թրամփի վարչակազմի հետաքրքրվածությունը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին համահունչ լուծում տալը ,կարելի է հասկանալ, թե ինչու Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համատեքստում Փաշինյանը հիշեց «կեղծ դավադիրների» և Արցախի վերահսկվող տարածների մասին,եզրափակում է վերլուծաբանը:

 

Պատրաստեց՝Նաիրա Բաղդասարյանը

դիտվել է 4471 անգամ
Լրահոս
Վահագն Չախալյանի խուց այլ կալանավորներ են տարել Տեր Վրթանեսի կինը լուսանկարներ է հրապարակել և գրել․․․ Փաշինյանը ցանկացել է Տաշիր գնալ, բայց պատարագ մատուցողի չի գտել. ինչի սպասենք վաղը Երևանում հայտնաբերվել է 29-ամյա օտարերկրացու մարմին ՌԴ-ից Վրաստան ներմուծումը 1 մլրդ դոլարով ավելի է արտահանումից Ուկրաինան պետք է պատրաստ լինի․ Ուիթաքեր Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am