Հայաստանը վտանգավոր խաղում․ ինչ ուղերձ է հղում Ռուսաստանը

Ըստ լրատվամիջոցների՝ ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։

Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Ավելի վաղ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»: Ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր կայացրել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Ռուսաստանում Պողոսյանի կալանավորումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր սենսացիոն։ Դրանից առաջ էլ նա վստահ հայտարարում էր, թե ուր պիտի փախնեն Հայաստանից հեռացողները, «երևկրագունդը կլոր ա»։
Մամուլի տեղեկությունների համաձայն Միհրան Պողոսյանից Փաշինյանը 20 միլիոն դոլար է պահանջել, ազատ «ապրելու» դիմաց, վերջինս չի համաձայնել։ Մինչ մեղադրանքը կհարուցվեր նա հրապարակային տիրույթում մենամարտի մեջ մտավ Փաշինյանի հետ, ինչից երեւում էր, որ չի հանձնվելու։ Միհրան Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա նախ մեղադրում էր Հայաստանի նոր իշխանություններին իր նկատմամբ քաղաքական վենդետա իրականացնելու համար, ապա վերստին պնդում, որ իրեն հարցաքննեն տեսակապի միջոցով․ «Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ՝ ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը։ Ավելին՝ «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Ի վերջո, նա ապաստանեց ապահով Ռուսաստանում։
Այս իրադարձությունը ուշագրավ է Հայաստանում կատարվող վերջին դրամատիկ իրադարձությունների համատեքստում։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին է, որում նույնպես ռուսական իշխանության ճնշումներն են տեսնում։
Ռուսաստանը այս քայլով ուղերձ է հասցեագրում պաշտոնական Երևանին, որ պատրաստ է ավելի հեռուն գնալ։ Ի վերջո Մոսկվայում են հավաքագրվել մի խումբ նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ Միքայել Հարությունյան, որը պաշտպանության նախկին նախարարն էր, Յուրի Խաչատուրով, Վահագն Հարությունյան, մյուս աշխարհում՝ արեւմուտքում, Ֆրանկլին Գոնսալեսը՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է ապաստան ստացել։ Սա նշանակում է, որ Հայաստանը վտանգավոր խաղ է խաղում եւ կարող է աշխարհն ընկալել իբրեւ քաղաքական հետապնդումներ իրականացնող երկիր։ Իսկ Ռուսաստանի այսօրինակ վերաբերմունքը մի բան է նշանակում՝ կամ իսկապես Միհրան Պողոսյանի եւ մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ իրավական տեսանկյունից գործը կաղում է, կամ էլ ռուսական իշխանությունը իր բացահայտ քամահրանքն է ցուցադրում հայաստանյան իշխանությունների նկատմամբ։Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը չարաշահել է պաշտոնական լիազորությունները եւ խոշոր յուրացումներ թույլ տվել։

Անի Սահակյան

դիտվել է 1370 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am