Արթուր Վանեցյանի երկիմաստ ակնարկը

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկություն աւնենալու դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր ։
«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։
Այս օրերին դատավորները հայտնվել են հանրային ուշադրության թիրախում, միաժամանակ նրանց գլխին դամոլկյան սրի նման կախված է վեթթինգի ուրվականը: Նման իրավիճակում ԱԱԾ պետի այս հայտարարությունը երկակի նշանակություն ունի:
Վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն`Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նրանց ունեցվածքի՝ անշարժ և շարժական գույքի ձեռքբերման օրինականության հարցերին:
Չնայած շատ մեծ հավանականություն կա նաև, որ դատավորներն իրենց ամբողջ ունեցվածքը այլ անձանց անունով են ձևակերպել: ԶԼՄ-ները գրում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթթինգի շրջանակում ուժայիններն արդեն սկսել են այդ ուղղությամբ նյութերի կամ ինչպես ընդունված է ասել դոսյեների նախպատրաստումը:
Հնարավոր է, որ կլինեն դատավորներ, որոնց նկատմամբ որպես ճնշման միջոց կօգտագործվի ոչ թե ունեցվածքի վեթթինգը, այլ գործի կդրվեն գաղտնալսումների դոսյեները, որոնք, գուցե և ի հայտ կբերեն զանգային արդարադատության կոնկրետ փաստեր: Նման օրինակներ ԱԱԾ-ն թերևս արդեն իսկ ունի, պարզապես դրանք հրապարակելու մասին որոշում դեռ չի կայացվել: Բայց այստեղ հետաքրքիր մեկ այլ հանգամանք ևս կա, որն ուղղակիորեն առնչվում է ԱԱԾ պետի անմիջական մասնակցությամբ զանգային արդարադատությանը: Հասարակության հիշողության մեջ դեռ թարմ են Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման պատմությունը, որտեղ հստակ խոսվում էր դատավորի զանգի, Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ տրված հրահանգի մասին: Հետաքրքիր է` հիշկալ գործով կալանք կիրառած դատավորի նկատմամբ ինչպսիսի մոտեցում է ցուցաբերվելու վեթթինգի հետ կապված և ընդհանրապես զանգային արդարադատության համատեքստում այս ձայնագրությունը ուսումնասիրության նյութ դառնալո՞ւ է:
Զանգային արդարադատության լյուստրացիայի և դատավորների ունեցվածքի վեթթինգի իրագործման հետ կապված մեկ ալլ դժվարություն էլ կա: Ի վերջո, որևէ դատավորի նկատմաբ որևէ իրավական սանկցիայի կիրառումը պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով, հետևաբար` մեկ այլ դատավորի որոշմամբ: Այլ կերպ ասած` դատավորները պետք է սկսեն դատել իրար, հակառակ պարագայում ոչ մի վեթթինգ էլ տեղի չի ունենա:
«Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել՝ պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երեւանից: Նման իրավիճակներ, թերևս կլինեն նաև ապագայում` մնացած դատավորների գործերով:
Դատական համակարգի անխափան աշխատանքի խաթարումը Ազգային անվտանգության խնդիր է: Դատական իշխանությունը մտել է ռիսկյաին և վտնագավոր փուլ և այստեղ ԱԱԾ-ն թերևս վեթթինգից ավելի կարևոր անելիք ունի. դա ՀՀ դատարանների անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացումն է: ԱԱԾ տնօրենի երկիմաստ ակնարկը գուցե նաև սրան էր վերաբերվում:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3500 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am