Երեք ուղերձ Փաշինյանին՝ Բաքվից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կովկասի մահմեդականների կառավարման նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի կեցավայրում անցկացվող հանդիսավոր արարողության ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր ռազմատենչ հայտարարություններ է արել։ «Բոլորը տեսնում են, որ գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության հետ կապված երկակի ստանդարտներ։ Ինչպե՞ս կարող է լինել, որ աշխարհի գերագույն մարմինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի 4 որոշում, որոնցում հստակ գրված է, որ հայկական Զինված ուժերը պետք է հետ քաշվեն գրավյալ տարածքներից, բայց դրանք ի կատար չեն ածվում»,-դժգոհել է Ալիևը։

Խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, նա ասել է, թե շարունակում են ջանքերը, ավելացնում իրենց տնտեսական հզորությունները։ Ալիևը հավելել է, թե ռազմական ներուժի տեսանկյունից այսօր Ադրբեջանն աշխարհի ուժեղագույն պետություններից է։ Անդրադառնալով 2016-ի ապրիլին՝ նա նշել է, որ այսպես կոչված «գրավյալ հողերի» մի մասն «վերաազատագրված է» և որ այնտեղ ծածանվում է իր երկրի դրոշը, կառուցվել է Շուշիի մզկիթի նմանությամբ մզկիթ և կա բնակատեղի՝ Ջոջուխ Մարջանլին։ Նա հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող դառնալ բանակցությունների առարկա և շեշտել, թե հակամարտությունը պետք է լուծվի սոսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Ադրբեջանից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, որոնք առավելապես Փաշինյանին հղված կոնկրետ ուղերձներ են հիշեցնում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ Հայաստանում ներքաղաքական հակասությունները կարող են լարել շփման գծում տիրող իրավիճակը: Հասանովը նաև կարգադրել է զորքերին ունեցած բոլոր զինատեսակներով պաշտպանել սահմանը:

Ակնհայտորեն Ադրբեջանի Պնախարարը նկատի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, երբ նա նշեց. «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Коммерсантъ-ին տված հարցազրույցում էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն է խոսել Հայաստանի իշխանություններից սպասելիքներից: Նա էլ արձանագրել է, թե Ադրբեջանում որոշակի հույսեր են կապում Հայաստանի նոր ղեկավարության ողջամտության հետ: «Իհարկե, մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ, այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան` առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակցությանը ինտեգրման` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն է իրեն գցել:

Ըստ նրա` իրենք, իրենց հերթին, որոշակի դադար էին տվել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք ծանոթանան բանակցային գործընթացի մանրամասներին: «Այդ անցումային փուլն ավարտվել է, բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների մակարդակով, այնպես էլ` ԱԳ նախարարների»,- ասել է Մամեդյարովը: Դիտարկմանը` կարծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը և փախստականների վերադարձը, նա արձագանքել է. «Կարծում եմ` հակառակն է: Ինչպե՞ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում: Մենք պետք է գործենք հենց քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի դուրս բերումը… Հենց դա կլինի վստահության կառուցման համար պայմանը»:

Դիտարկմանը, որ նրա հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում անհրաժեշտ է, քանի որ նրանք չեն ենթարկվում Երևանին, այսինքն` Երևանը չի կարող նրանց պարտադրել հիպոթետիկ որոշում, որին կարող են հասնել բանակցությունների արդյունքում, Մամեդյարովը հարցով է պատասխանել. «Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրենց ծառայությունն անցնում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդիները: Ո՞ւր ենք այդքան հաճախ մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման բյուջեն»: «Ամեն ինչ շատ պարզ է` հակամարտության կողմ Հայաստանի Հանրապետությանը որպես վիզավի հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը»,- հավելել է նա:

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ մտադիր չէ ձգձգել կամ արգելակել բանակցային գործընթացը, ի՞նչ կարծիք կհայտնի, Մամեդյարովը պատասխանել է. «Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եվ մինչ օրս մենք շարունակում ենք մեր հույսերը կապել հակամարտության` բանակցային ճանապարհով կարգավորման հետ»:

Թամար Բագրատունի

դիտվել է 5471 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am