Թրամփի արցախյան ակնարկն Ալիևին. Ինչ է մտածում Փաշինյանը

Միացյալ Նահանգների նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին առաջին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեր երկրները ամուր համագործակցություն և մի շարք ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Ես գնահատում եմ Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում և Ձեր առաջնորդությունը` Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում` «Հարավային գազային միջանցք» ծրագրի միջոցով», - ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևին գրել է Դոնալդ Թրամփը: Շնորհավորական ուղերձում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է նաև ղարաբաղյան խնդիրն ու ողջունել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը:

Նկատենք, որ Թրամփը հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել նաեւ Վրաստանի վարչապետին: Վրաստանի դեպքում ԱՄՆ նախագահը վերահաստատել է այդ երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն անվերապահ աջակցությունը եւ հավաստիացրել, որ Միացյալ Նահանգները մշտապես հետեւելու է այդ ուղեգծին:

Մինչդեռ Ադրբեջանի պարագայում՝ Թրամփը նշել է այդ երկրի` Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված «Հարավային գազային միջանցք» նախագծի կարեւորությունը եւ Իլհամ Ալիեւի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի համար արժանի է հետաքրքրության՝ էներգետիկ ոլորտում ունեցած դերի առումով: Իսկ ահա Վրաստանի դեպքում, այսպես ասած՝ մշտապես հիշատակվում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների նկատմամբ ագրեսիայի գործոնն ու շեշտվում է Վրաստանի տարածքային ամբողջականության պահը:

Իհարկե, Միացյալ Նահանգները լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ չի կարող ընդգծված պաշտոնական հայտարարությունում շեշտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքը, սակայն փաստ է, որ այդ քաղաքականությունը նպաստավոր է հայկական կողմերի համար:
Այստեղ է, որ առաջ է գալիս Արցախի միջազգային ճանաչման հարցը, որպես ինքնուրույն գործոն աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը:

Հայաստանի կառավարությունը արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ պետք է օգտվի հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային հանրությունը: Բայց, կարծես, առայժմ ամեն ինչ դրված է ինքնահոսի վիճակի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2850 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am