Փակել փաշիբոզուկների բերանը.դիմացը Արցախն է

Նիկոլ Փաշինյանի դեմ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքից անմիջապես հետո շրջանառվեց կոնտր հանրահավաք անցկացնելու մասին: Սոցցանցերում աննախադեպ ոգեւորություն կար սպասվելիք կոնտր հավաքի հետ կապված եւ գրեթե բոլորը հուժկու հավաք էին կանխատեսում: Բայց Ազատության հրապարակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցների խայտառակ հավաքից հետո իմքայլականներն իրար հերթ չէին տալիս՝ վտահեցնելու, որ իրենք այդ փոքրաքանակ զանգվածի հետ որևէ կապ չունեն։ Հասկանալի է, ինչպես կարող էին ընդունել, որ ընդամենը ամիսներ առաջ տասնյակ հազարներով աջակիցներ ունեցող Փաշինյանն այնքան է մսխել վստահությունը, որ այսօր մոտ 100 հոգի մարդ է հավաքվում ի աջակցություն իրեն: Բայց հերքելն էլ է անհարմար ստացվում, որովհետեւ ընդամենը մի քանի օր է անցել այն համատարած ցնծությունից, որն ապրում էին սոցցանցերում սպասվելիք հուժկու հանրահավաքի կանխատեսումներով:
««Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե բռնության կոչեր», հայտարարվեց իշխող ուժի կողմից:
Հանրահավաքի առաջնոդ Ջիվան Աբրահամյանը մինչդեռ
խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի դրոշը ուսին քարոզչություն էր իրականացնում։
Իսկ այսօր արդեն նրան իմքայլական իշխանավորները մերժում են: Պատճառն այն չէ, որ Ջիվանը հակապետական, թրքաբարո հայտարարություններ արեց հանրահավաքի ժամանակ, պատճառն այն է, որ նա չկարողացավ արդարացներ իշխանության սպասելիքները եւ բեմադրել <<ինքնաբուխ>> ակցիա ի պաշտպանություն Փաշինյանի: Սույն երիտասարդն , անշուշտ, իշխանության գծի մեջ փայլեց՝ անելով մի շարք հակապետական, թրքաբարո, անտակտ հայտարարություններ, Ազատության հրապարակում նա բռնության կոչերով էր հանդես գալիս և հայտարարում, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։ Բայց նույնիսկ իր տմարդի ծառայությունը ի չիք դարձավ այն իրողության դեմ, որ երեւաց հրապարակում: Իսկ հրապարակում ժողովրդի վարչապետի աջակցության համար հաշվված մարդիկ էին: Ահա, սա է այս իշխանության դեմքը, ուրիշների ձեռքով պառակտել ազգը, դավաճանական կոչեր անել, բայց վերջում զոհաբերել զոմբիներին, քանի որ նրանք չեն կատարել ամենակարեւոր՝ իշխանության ուժը, լեգիտիմությունը ապացուցելու խնդիրը:

Անի Սահակյան

դիտվել է 3535 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am