Թաքնված նամակ՝ Վենետիկի հանձնաժողովից. ինչո՞ւ են իշխանությունները մինչև երեկ այդքան խնամքով այն թաքցրել

«168 ժամը» գրում է.«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատա­կաններ պարունակող նամակ է ստացել Վե­նետիկի հանձնաժողովից, որը, սակայն, մինչ երեկ ՀՀ կառավարությունը չէր հրապարա­կել: Ըստ մեր աղբյուրի՝ հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդ­յունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատ­գամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:

Ըստ մեր աղբյու­րի՝ Վենետիկի հանձնաժողովը վարչապե­տի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, որը, սակայն, քողարկված է եղել հակակոռուպցիոն պայքարի անվան տակ:

Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վար­չապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարա­րությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժո­ղովը պատրաստվում է մոտ ժամանակնե­րում հայտարարությամբ հանդես գալ և հա­մապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

Երեկ մեր այս հրապարակումից ժամեր անց մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյա­նը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Վե­նետիկի հանձնաժողովից նամակ ստացել է: Սակայն, ըստ նրա, այն քննադատական չէ. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստականություն է հայտնել օժան­դակել այն բարեփոխումներին, որ ծրա­գրում է իշխանությունը: Եվ ինչպես իշխա­նությունը, այնպես էլ Վենետիկի հանձնա­ժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Այնուհետև Կարապետյանը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրես» պաշտոնական լրատվական կայքում:

Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունն ան­միջապես չի հրապարակել Վենետիկի հանձնաժողովի նամակը, մեղմ ասած, զարմանալի է՝ հաշվի առնելով այն փաս­տը, որ Ն. Փաշինյանի հայտնի կոչին հա­ջորդած միջազգային կառույցների գնահատականները նույն օրը ՀՀ կառավարու­թյունը պաշտոնապես տարածում էր ոչ թե «Արմենպրեսի», այլ կառավարության կայքէջի միջոցով:

Այսպիսով` երեկ երեկոյան «Արմենպրեսը» տարածեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը, որում, ըստ լրատվական կայքէջի, ասված է. «...Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումնե­րի և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համա­կարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն: Ար­դարադատության համակարգի նկատ­մամբ հանրության վստահությունը, ան­շուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատ­կանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարա­րում Հայաստանում: Վենետիկի հանձնա­ժողովն արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու ան­գամ «վեթինգի» ընթացակարգի իրակա­նացումը նման իրավիճակում գտնվող եվ­րոպական այլ երկրներում:

Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն եթե այդ չափանիշները հարգված են: Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատ­մամբ վստահության վերականգնման նպա­տակով իրականացվելիք բարեփոխումնե­րի մշակման հարցում՝ հարգելով Հայաս­տանի Սահմանադրությունն ու համապա­տասխան միջազգային չափանիշերը»:

Թե որքանով է այս նամակը կոշտ, որքա­նով՝ մեղմ, ճաշակի հարց է: Մի քանի նկատառում, սակայն: Նախ, նշենք, որ «Արմենպրեսում» տպագրված նամակը թարգմանված տեքստ է, որի անգլերեն բնագրի պատճենը ներկայացված չէ: Ավելին, կայ­քէջի անգլերեն բաժնում ներկայացված անգլալեզու նամակի ներքևում նշված է, որ այն հայերենից խմբագրվել և թարգմանվել է կայքէջի աշխատակից Տիգրան Սիրեկանյանի կողմից: Այսինքն՝ «Արմենպրեսին» ևս չի տրամադրվել նամակի անգլերեն բնա­գիրը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե Վենետի­կի հանձնաժողովից նամակը ստացվել է անգլերեն լեզվով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկ­րի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են իշխանությունները մինչ երեկ այդքան խնամքով այն թաքցրել, առավել ևս, եթե իրենց խոսքով՝ այն դրա­կան, իրենց սրտով է եղել: Ինչո՞ւ այն ստիպված եղան հրապարակել երեկվա մեր հրապարակումից հետո միայն:

Ի վեր­ջո, լրատվամիջոցներն իրենք կարող էին/են դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ նամակը: Հաջորդ նկատառումը, եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանություն­ների կողմից հրապարակված թարգման­ված այս տեքստն ամբողջովին համապա­տասխանում է բնագրին, ապա ակնհայտ է դառնում, որ վարչապետի մամլո խոսնակն առնվազն ճիշտ չի ասում: Այս տեքստում Ջաննի Բուքիքիոն, հանձնաժողովը ոչ մի­այն որևէ հանձնառություն չի ստանձնում աջակցելու ՀՀ իշխանությունների ծրագ­րած բարեփոխումներին, այլև հստակ ասում է. «Ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»՝ «հարգելով Հայաստանի Սահ­մանադրությունն ու համապատասխան մի­ջազգային չափանիշերը»: Դիվանագիտա­կան լեզվով ասված՝ սա նշանակում է՝ սահ­մանադրական կարգ եք խախտել, որն ըն­դունելի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 931 անգամ
Լրահոս
Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am