Դատավորները վախեցած են. նրանք ուզում են, որ Գագիկ Հարությունյանի զոհաբերումը զուր չանցնի

ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի տեքստը: Հայտարարության մեջ նշվում է, որ դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը կարևոր է, և դատավորները դեմ չեն, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից դատավորների գույքային դրության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային լինի, սակայն նրանք հարկ են համարել ընդգծել, որ դատական համակարգի հետ կապված ցանկացած գործողություն պետք է օրենքով արվի. «Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:

Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, ինչը խաթարում է դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:
Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսեւորում եւ կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:
Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Դատավորների անհանգստությունն ըստ էության պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթթինգի գործընթացով:

Հասկանալով, որ վեթթինգը կարող է իրենց դեմ օգտագործվել որպես ճնշում գործադրելու լծակ, նրանք փորձում են ինքնապաշտպանվել: Դատավորներն ակնհայտորեն վախեցած են ու հասկանալով, որ իրենց շարքերում <<զոհերն>> անխուսափելի են, որոշել են հիմքեր ստեղծել, որպեսզի Գագիկ Հարությունյանի զոհաբերումը զուր չանցնի: Պարզից էլ պարզ է, որ անկախ ԲԴԽ-ից` դատարաններն անկախ չէին գործում, և այս առումով ողջ մեղքը բարդել Գագիկ Հարությունյանի վրա, լուրջ, համոզիչ և ազնիվ չէ: Բարձրագույն դատական խորհրդին անգործության մեջ մեղադրելն ավելի շուտ տակտիկական քայլ է, որը թերևս ուզում են ալիբի դարձնել, որպեսզի իրենց շարքերից ավելի քիչ զոհեր տան` վեթթինգի շրջանակում: 

 Դատավորները փաստացի նաև դատապարտում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև դատարանների շրջափակման վերջին ակցիան դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողություն էր, որը նաև նսեմացնում էր նրանց արժանապատվությունը: Կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի նետած ձեռնոցը դատավորները վերցնում են: Սակայն նրանք այս պահին խոցելի են ու անպաշտպան` դրանից բխող բոլոր հետևանքներով: Անկախ նրանից, որ դատական համակարգը եղել է ամենակոռումպացվածը, որ գործել է հովանավորչական և ընտրովի արդարադատություն, միևնույնն է, եթե անգամ մեր երկրում ընդամենը մի քանի արդար դատավոր կա, իսկ այդպիսիք վստահաբար կան, պետք է նրանք առավելագույնս պաշտպանված լինեն օրենքի ողջ ուժով:

 

Հայկ Դավթյան

Լուսանկարը` armlur.am-ի

 

 

դիտվել է 5920 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am