Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Շվեյկինը իր վարած Nissan մակնիշի 35 SX 743 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրառատ առուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շվեյկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Արամյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասին ոստիկանություն ահազանգել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը