Ահաբեկչական հարձակումների «Գարնանային սեզոնը» մեկնարկեց
«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը հայտարարել է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական հարձակումների «գարնանային սեզոնի» մեկնարկի մասին։ Ինչպես նշում է The Guardian-ը, ահաբեկիչները նախազգուշացրել են, որ կառավարության դեմ ուղղված լայնածավալ գործողություններ են իրականացնելու: Մասնավորապես՝ «Օպերացիա Օմարի» գործողությունների շրջանակում օգտագործվելու են մահապարտներ։ Ահաբեկիչների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտների ու հարձակումների թիրախում են լինելու իշխանությունների ներկայացուցիչները։ Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ «Թալիբանի» նպատակն է երկրում վերահաստատել իսլամական օրենքներն ու ազատվել ԱՄՆ-ի ազդեցությունից։
