Եթե Փաշինյանի մեղքով Արցախում կորուստենր ունենանք , կկարողանա՞ այդ ամենից պլստալ.Արա Պապյան

Հարցազրույց քաղաքագետներ Արա Պապյանի և Աղասի Ենոքյանի հետ:/Մաս 2-րդ/

-Դուք ասացիք՝Ալիևը առավոտից երեկո ասում է գամ Երևան,Ալիևին գնահատեցին կիրթ մարդ:

Արա Պապյան.Իմ տեսակետն այդ հարցում շատ ավելի կոշտ է,քան լինի Փաշինյանինը:

Աղասի Ենոքյան.Մենք հիշում ենք ,որ վերալակային հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց վերլակում գտնվող մարդկանց միկև,որ այլև չպետք է կրակեն իրար վրա և օգտվելով այդ հանգամանքից,Ադրբեջանը սկսեց հսկայական ինժեներական աշխատանքներ:

Արա Պապյան.Դրա մասին առաջին բարձրաձայնողներից մեկը ես եմ :

Աղասի Ենոքյան.Դա ռազմաճակատի գծի ռազմատեխնիկական միջոցներով համալրում էր,կրկին հօգուտ մեզ չէր:Տեսում էինք,որ քայելեր էին արվում,որ թե ռազմատեխնիկական,թե ռազմախաղաքական ,թե դիվանագիտական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի:Նման անհանգստությունը տեղի էր:

-Տեղի է ունենում հեղափոխություն ,լսում ենք պատին ծեփելու,ասֆալտին փռելու կոչեր, լսում ենք գաղտնալսումներ ,հետո իրենց համակրգում կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս և այս ամենից հետո կարող ենք կասկած ունենալ,որ ձեր հեղափոխական գործիքները կարող են վտանգավոր լինել ,այն էլ Արցախում:

Արա Պապյան.Այլ ելք չկա,եթե ամեն ինչ մնաց նույնը ,ամեն ինչ լինելու է ավելի վատ: Եթե դատաիրավական համակրգում դուք վիրահատական միջամտություն չանեք,հաստատ ավելի վատ է լինելու:

-Դուք վստահո՞ւմ եք այն մարդուն,ով հեռախոսով հրահանգներ է տալիս,դուք վստահո՞ւմ եք այն վերահսկողականին,ով կառուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել ,իրավունք ունե՞մ կասկածելու:


Արա Պապյան.Ես էլ իրավունք ունեմ կասկածելու և կասկածում եմ,դրա համար էլ պետք է կասկածենք,պահենք այս ուշադրության կենտրոնում :

Աղասի Ենոքյան.Այլ ելքն այն է,որ նույն ԱԱԾ-ին,նույն ՀՔԾ-ին ,ուրիշ քննիչ մարմինների հրահանգվում է դնել նայել դատարաննրի հետ կապված գործերը: ՔՊ-ի առաջնորդներից մեկի հայտարությունը՝հարգելի քաղաքացիներ,եթե դուք տեղյակ եք,որ որևէ մեկի հանդեպ անրդար վճիռ է կայացվել,եկեք մեզ հայտնեք,սա բերում է ստուկաչության,սա բերում է նրան,որ որևէ մեկը ,ով դժգոհ է ….Ստացվում է,որ բոլոր նրանք,ովքեր որ ընդունում են,որ դատարանը իր նկատմամբ անարդար վճիռ է կայացրել,իսկ ես կարծում եմ,որ 80 տոկոսը ընդունում է,որ անարդար է ,բոլորը դուրս են գալիս և տեղեկությունու ն են տալիս:

Արա Պապյան.Դա չի նշանակում,որ միայն դրանով պետք է առաջնորդվեն,դա տեղեկություն հավաքելու ձև է:

Աղասի Ենոքյան.Ուրեմն այդ տեղեկությունները չունի՞ հավաքած …

Արա Պապյան.Մի մոռացեք,որ ԱԱԾ-ից նաև փաստաթղթեր են կորել :

-Ո՞վ է պատասխանատու,մարդը մեկ տարի իշխանության է:  

Արա Պապյան. Միանշանակ իշխանությունը,նախ չպետք է գերագնահատել ոչ ԱԱԾ-ին,ոչ էլ մյուսին, որ ամեն ինչ գիտեն,այնքան բան կա որ չգիտեն,մյուս կողմից դա կարելի է կոչել ստուկաչություն,տարբեր մշակույթներ,տարբեր են,խնդիրն այն է,որ ամեն ասած հալած յուղի տեղ չընդունեն:Ինչու ընտորթւյունները ձգեցեցին մինև 2020 թիվ,պար՞զ չէ,որ այս նախընտրական պայքարը բերելու է նրան,որ մենք տեսնենք,որ երկու գեներալ իրար ամեն ինչի մեջ մեղադրում են,դա էլ հո Հայաստանի ցնցումը չի,դա իրենց ներքին ցնցումն է …

-Մի մոռացեք,որ Հայաստանից է հրահրվում,կոնկրետ խմբեր կան,որ Վիտալի Բալասանյանի դեմ են աշխատում,մեկ այլ խումբ ուրիշի :

Արա Պապյան.Կոնկրետ Վիտալի Բալասանյանը հակահայստանյան հայտարաություներ է անում, որովհետև երբ ինքն ասում է՝ այն մարդը ,ով որպես մարզ է ճանաչում,ոտք չդնի Արցախ, ես ասում եմ՝դու ով ես,որ ինձ այդ բան ես ասում,դու կասես դա իմ տեսակետն է,ես էլ կասեմ ՝սա էլ իմ տեսակետն է:Արգելելու իրավունք չունի:

Աղասի Ենոքյան.Տվյալ պահին ,Արցախին փորձել վերագրել մարզի կարգավիճակ, չափազանց վտանգավոր է:

Արա Պապյան.Արցախում ապրող քաղաքացիները ունեն ՀՀ քաղաքացիություն,իսկ եթե մարզ չի,ի՞նչ իրավունքով են ստացել:

Աղասի Ենոքյան.Այն իրավունքով,որ չճանաչված պետության քաղաքացիները ոչ մի տեղ չեն կարող առանց անձնագրի գնալ, ստպված…

Արա Պապյան.Ինչ իրավունքով են իրենց տվել,ստիպված չկա,օրենքը ստիպված չունի,օրենքն ասում է ՝քաղաքացիություն ստանում են երկու ձևով՝իպսո ֆակտո,ըստ ֆակտի,եթե նա ՀՀ տարածքում է և դիմելով նախագահին՝շնորհումով:

Աղասի Ենոքյան.Ես ծանոթ չեմ,բայց կարծում եմ,որ եթե ստացել են,ուրեմն դա օրենքի խախտում է:

Արա Պապյան.Օրենքի խախտումով չէ,իրենք օրենքով են ստացել,որովհետև մեր պետությունը առաջնորդվել է անկախության հռչակագրով,դրա համար էլ տվել է :

Աղասի Ենոքյան.Եթե գնանք այդ տրամաբանությամբ, ուրեմն Աբխազիան պետք է համարենք ՌԴ –ի մարզ,ինչը որ աբխազները չեն համարում,Լուգանսկը,Դոնեցկը համարենք ՌԴ –ի մարզ,ինչը ոչ ոք չի համարում,այսինքն՝ մի շատ ֆորմալ չափանիշ եք դուք բերում,անձնագրի գոյությունը:

Արա Պապյան.Օրինակ մեր զորակոչիկը գնում է ծառայում է Արցախի տարածքում,եթե Արցախը մարզ չի,ինչի է մեր զինվորը գնում այնտեղ ,էլի օրենքի վրայից թռնում,գնու՞մ են:

Աղասի Ենոքյան.Դրա համար էլ հիմա ձեռնարկվել է Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական մեծ պայմանագրի կազմում:

Արա Պապյան.Դա չի կարող գործել,քանի դեռ դու չես ճանաչել Արցախը որպես անկախ պետություն ,դու որևէ պայմանագիր չես կարող ստորագրել:

Աղասի Ենոքյան.Հնարավոր է,միջազգային իրավունքը նման սողանցքներ թողնում է:

Արա Պապյան.Ռազմաքաղաքական դաշինք կնքել միավորի հետ,որին չես ճանաչե՞լ, դուք չեք կարող պայմանագիր կնքել մի ստուդիայի հետ,եթե ստուդիան պետական գրանցում չունի և ճանաչված չէ, դուք պետության հետ ո՞նց եք ռազմաքաղաքկան դաշինք կնքում:Առաջին քայլը իրավական գոյության,դա ճանաչումն է :Դատարանը ,որն ընդունեց Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝որպես նախագահ միջնորդությունը, գերազանցեց իր լիազորությունները,եթե ՀՀ-ն չի ճանաչել Արցախ հանրապետությունը որպես անկախ պետություն,հետևաբար չի ճանաչել այնտեղի որևէ պաշտոնյայի կարգավիճակը,դատավորը իրավունք չուներ իրեն վերագրել ԱԺ գործառույթ,այն էլ պետության ճանաչում:

Աղասի Ենոքյան.1992,1993,1994-ին բանակցություններ են գնում այն մասին,որի առանցքը հետևյալն ՝ ՝ ինչ կարգավիճակ ունի Արցախը:Բանակացություններ,որին մասնակցում են Մինսկի խումբը,հետո համանախագահները,և այս հարցը լուրջ աշխարհաքաղաքական,դիվանագիտական հարց է:Դնել միանգամից կտրել այս հարցը,դա վտանգավոր է:Եթե դուք ընդունեք,որ Արցախը Հայաստանի մարզ է…

Արա Պապյան.Ես չեմ ընդունում,ձեր ասած օտար երկրներն են ընունում:

Աղասի Ենոքյան.Եթե ընդունում եք,որ Արցախը ՀՀ մաս է,դա դա նշանակում է,որ այդ բանակացությունները պետք է չեղյալ հայտարարվեն:

Արա Պապյան.Բանակացությունները գործընթաց են:

Աղասի Ենոքյան.Եթե բանակցությունների հիմնական խնդիրը արդեն լուծվել է…

Աղասի Ենոքյան.Բանակցություների հիմնական խնդիրը դա չէ,խնդիրը Ալիևին հանրավորություն տալ,որ նա պատերազմ չսկսի:Կարգավիճակը արդեն որոշված է:

Աղասի Ենոքյան.Երբ դուք Արցախի կարգավիճակը վերջնականացնում եք որպես Հայաստանի մարզ,դուք Ալիևին զրկում եք այդ հնարավորությունից,որպեսզի պատերազմ չսկսի,նա արդեն էլ խնդիր չունի քննարկելու և հաջորդ քայլը լինելու պատերազմը :

Արա Պապյան.Հաջորդ քայլը չի լինելու պատերազմը,մենք տեսանք 2016-ին եղավ պատերազմ, այդ ժամանակ վերջանական ասել էինք կարգավիճակը և վստահեցնում եմ,որ պետք չի այս փոփոխությունների հետ կապել Ալիևի պատերազմը,Ալիևը ուրիշ խնդիրներ ունի: Նպաատակը դա է,բայց դա չի նշանակում,որ եթե դա չեղավ ,Ալիևը պատերազմ է սկսելու:

-Ասացիք,որ վտանգավոր բան կա և այս ամենն արվում է այն բանի համար,որ ողջ պատասխանատվությունը իր վրայից գցի և թողնի արցախցիների վրա,համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:

Արա Պապյան.Դուք կարծում եք,որ եթե Աստված չանի Նիկոլ Փաշինյանի մեղքով կոուրստենր ունենանք Արցախում, ՙինքը կկարողանա՞ պլստալ այդ ամենից: Պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ և Հայաստանի ,և Արցախի ղեկավարությունը,բոլոր մեղավորները:

-Այսինքն՝համաձայն չեք այն կարծիքի հետ,որ եթե Աստված մի արասցե վտանգավոր ինչ-որ բան,պատասխանատվությունը իր վրայից կգցի:

Արա Պապյան.Պետք է միամիտ լինել կարծել,որ կարելի է մի հայտարարությամբ քո վրայից պատասխանատվությունը գցել, ժողովուրդը միամիտ չէ,բաներ կան,որ ժողովուրդը պատրաստ է ներել ցանկացած իշխանության ,ներառյալ Նիկոլ Փաշինյանի: Բայց Արցախի հարցը այն հարցն է,որի դեպքում որևէ մեկը որևէ մեկին չի ների:

Աղասի Ենոքյան.Սա փորձ էր ու պատասխանատվությունից խուսափելու միջոց ,որ հետագայում ասեն,որ Արցախում դավադիր ուժերն են:

Արա Պապյան.Ժողովուրդը հանգիստ ընդունե՞ց,այդ կուտը կերա՞վ:

Աղասի Ենոքյան.Կուտը պետք է անընդհատ տալ,որ ժողովուրդը ուտի,դրանք հայտնի գործիքներ են՝դավադիր ուժեր ,վատ մարդիկ: Նիկոլ Փաշինյանը ենթադրում է,որ եթե շատ ասի ՝կոռուպցիայի դեմ պայքար է,կոռուպցիան վերացել է,ժողովուրդը կսկսի ընդունել,որ կոռուպցիան վերացել է:

Արա Պապյան.Ժողովուրդը իր առօրյա կյանքից է եզրակացություններ անում …

Աղասի Ենոքյան.Այդ դեպքում,եթե անընդհատ ասում է՝կոռուպցիայի դեմ պայքար, ինչ են անում:

Արա Պապյան. Ընդունում եմ,որ որոշակի ազդեցուցություն կա,բայց դա խիստ կարճաժամկետ և ոչ էական հարցերի շուրջ է:

-Դուք համաձայն չեք,որ սա պատասխանտվությունից խոսափեոլու հայտարարություն է:

Արա Պապյան.Գուցե դա փորձ է:

-ՀՅԴ –ն հանրահավաք հրավիրեց,տեսակետ կա,որ ով քննադատում է ,ասում են՝հակահեղափոխական է,ի՞նչ է Հայաստանում ընդդիմություն չպետք է լինի՞:

Աղասի Ենոքյան.Մի շատ հետաքրքիր և ճիշտ ձևակերպում եմ լսել,որ հեղափոխությունը չի կարող ընդդիմություն ունենալ,հեղափոխությունը ունենում է միայն թշամիներ,որովհետև հեղափոխությունը պրոցես է , իր առաջ խնդիրներ չի դնում, բուլդոզեր է,որի խնդիրը քանդելով առաջ գնալն է:

-Եթե մեկը համարձակվի քննադատել,ուրեմն նա հակահեղափոխական է:

Աղասի Ենոքյան.Բուլդեզը կառուցող գործիք էչ,քանդող է,իր ճանապարհին ընկած ցանկացած խոչընդոտ համարում է իր թշնամին,հեղափոխության ճանապարհին ընկած ցանկացած ընդդիմադիրը,հեղափոխության թշնամին է:

-Պարոն Պապյան,դուք դեռ ընտրություններից առաջ էլ ասում էիք,որ շտապել են,դեռ ժամաանկը չէ,պետք էր այլ ուժեր ևս ձևավորվել:Արդյո՞ք ուժերը կարողացան սթափվել,իմի գալ:

Արա Պապյան.Մի փոքր կա սթափությունը,ես կարծում ե,որ հանուն ՀՀ շահերի,այո,ցանկալի կլինի,որ ոչ թե սպասել այդ 4-5 տարվան,այլ հանավորիս արագ ընտրություններ անել, քաղաքական դաշտը ավելի ճիշտ կարտացոլվի խորհրդարանի մեջ,եթե մենք ունենք խորհրդարանական իշխանություն:

-Բայց դու քիչ առաջ պատրաստ էիք բոլոր գործիքները տալ իշխանության և Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Արա Պապյան.Այո, որպեսզի նախ պատրվակ չլինի անել չանելու հարցով,մյուս կողմից դա վիրահատություն է,շանս,որը կարող է բերել փոփոխության : Սահմանդրությունը պետք է փոխվի,այդ ամենը մինչև չփոխվի,մեզ մոտ չի կարող ձևավորվել քաղաքական դաշտ:Երեք փոփոխությունները՝Սահանադրության,ընտրական օրեսգրքի, կուսակցությունների մասին օրենիքի փոփոխություն պետք է լինի,հնարավորինս պետք է ընտրություններ տեղի ունենան:Դա պետք է փոխվի,որովհետև դեկտեմբերյան ընտրությունից այդ նույն խոստումները եղան,բայց չիրականցան,դրա համար էլ մենք ունեցանք խորհրդարան,որն այսօր չի կարողանում արդյունավետ աշխատել:

-Հիմա ձեզ կասեն հակահեղափոխական:

Արա Պապյան.Ինձ ասում են ,քիչ թե շատ սա այն մարդկանց ճակատագիրն է,ով փորձում է ինքնուրույն ինչ-որ բան ասել: Եթե տեղի ունենային այդ փոփոխությոնները,որ անցած տարվա ընտրությունները,մենք այսօր կունանյինք այլ խորհրդարան:

-Կա՞ անհրաժեշտություն իշխանափոխության,նոր ընտրությունների:

Աղասի Ենոքյան.Ես դրա հնարավորությունը չեմ տեսնում,ես տեսնում եմ,որ կան հեղափոխականներ և նրանց դիմաց կա զրոյացված քաղաքական դաշտ,չեմ տեսնում որևէ լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ, դեռ որոշակի պրոցեսներ են պետք ,որպեսզի նրանք ձևավորվեն:

Արա Պապյան.Չի հասունացել,այդ փոփոխությունները պետք է լինեն,նոր 1-2 տարի հետո ,որովհետև խորհրդարական համակարգը ավելի նուրբ համակարգ է,կայացած կուսակցություններ են,պետք,ինչը մենք չունենք,բայց դա պետք է:Արդյունավետության տեսնակյունից և հետևողկանության տեսանկյունից ներկա հատկապես օրենսդիրը շատ է կաղում:

Աղասի Ենոքյան.Անընդհատ ասում է,որ Սերժ Սարգսյանի օրենքները վատն են, որևէ քայլ չի անում փոխելու համար:

Արա Պապյան.Նույն դատաիրավական համակրգը փոխելու համար օրեքն է պետք փոխել:

Աղասի Ենոքյան.Նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար է պետք օրենք փոխել, չեմ ասում գնան դատավորին բռնեն,ծեծեն,օրենք է պետք է փոխել:Հին օրենքերվ, հին մարդկանցով հեղափոխություն չեն անում:

-Դա կոչվում է ի՞նչ:

Աղասի Ենոքյան.Դա կոչվում է իմիտացիա,իշխանփոխություն,դա հեղափոխություն չի :

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3623 անգամ
Լրահոս
ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում խոսել է քառօրյա պատերազմի մասին «Սրիկա՛, էդ մարդկանց պետք է սպանել տայիր, որ էս շանսը ստանայի՞ր»․ Արթուր Համբարձումյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am