ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը Ռուսաստանի դեմ չի ուղղված
ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի ռազմավարական ներուժին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման գծով օգնական Ֆրենկ Ռոուզը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանը շարունակում է մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀՊ համակարգը սպառնում է ռուսական ռազմավարական ներուժին։ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ ասել են՝ այն ուղղված չէ եւ չի կարող ուղղված լինել ռուսական ռազմավարական ներուժին դեմ»,- ասել է Ռոուզը։ Նա ցավ է հայտնել, որ Ռուսաստանը հրաժարվել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ ՀՀՊ համակարգեր ստեղծելու հարցում։
