«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին:
Ընդդիմության ներկայացուցիչներն էլ որոշել էին այդ թեմայով ելույթներ ունենալ երեկ անցումային արդարադատության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես եւ առաջարկել էր մեծամասնություն կազմող խմբակցությունը:
Սակայն հետաքրքիր է, որ երեկվա լսումների ժամանակ այդպես էլ երկու ուժերից ոչ մեկը չխոսեց այդ թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստից հետո եւ մինչ լսումների օրը երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քննարկում են անցկացրել եւ որոշել անցումային արդարադատությանը նվիրված լսումները չխառնել իրենց բարձրացրած թեմայի հետ եւ այդ հարցին անդրադառնալ հետագայում:
Մենք տեղեկացանք, որ այս պահին կրկին արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է, եւ ընդդիմադիրները քննարկում են՝ ինչպես անել, որ այս իշխանական մեծամասնությունը կողմ լինի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը