Գոգյան, բավակա´ն է ստեք

Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին: Մասնավորապես՝ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի՝ ինձ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը ԲՈԿ-ի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանով մերժվել է: ԲՈԿ նախագահը, թերևս իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, առանձնակի ոգևորությամբ հրապարակային հարթակներում անընդհատ խոսում է այդ մասին:
Նախ նշեմ, որ ես մինչ այժմ չեմ անդրադարձել Գոգյանի ելույթներին, որովհետև Կրթության և գիտության նախարարի հրամանով հարուցվել էր վարչական վարույթ, ստեղծվել վարչական մարմին՝ իմ դիմում բողոքի հիման վրա, ուստի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չանտեսելու նպատակով, Գոգյանի տարածած սուտ տեղեկատվությանը չեմ արձագանքել: Սակայն, հաշվի առնելով նրա կողմից կոռեկտության սահմանների պարբերաբար խախտումը՝ ստիպված եմ անդրադառնալ. 22.05.2019-ին ստացել եմ Կրթության և գիտության նախարարի նամակը, որով տեղեկացվել եմ, որ իմ դիմում-բողոքի պահանջը մասնակի բավարարվել է. ԲՈԿ-ի վերը հիշատակված թիվ 78-Ա հրամանը անվավեր է ճանաչվել և ԲՈԿ-ի նախագահին հանձնարարվել է ընդունել նոր հրաման:
Ինչպես նշել է իր ելույթում Գոգյանը, ինքը ևս ստացել է Կրթության և գիտության նախարարի համապատասխան որոշումը և, չանդրադառնալով որոշման հիմքերին ու նախարարի հանձնարարությանը, փաստել, որ կրկին մերժման հրաման է տալու` վստահություն ունենալով նաև, որ ես կդիմեմ դատարան: Գոգյանը, գիտակցելով, որ ամբողջ գործընթացը հիմնված է մի շարք խախտումների և վերացական ենթադրությունների վրա, բացակայում է որևէ գիտական և մասնագիտական հիմնավորված կարծիք և հասկանալով, որ դատարանի որոշումը կարող է բացահայտել վերը թվարկվածը, հայտարարում է, որ արդեն իսկ չի ընդունում դատարանի կողմից դեռ չկայացրած որոշումը՝ նման ձևով նախօրոք արդարացնելու համար իր՝ օրենքների և ընթացակարգերի չիմացությունը կամ դրանց միտումնավոր սխալ կիրառումը: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող Գոգյանի սուտ հայտարություններին՝ տեղեկացնեմ, որ նման կերպով Գոգյանն ուղղակի փորձ է անում ինքնահաստատվել որպես ԲՈԿ-ի նախագահ՝ բազմիցս և անհիմն նշելով, որ ինքը կարողացել է մերժել Կրթության և գիտության նախարարության բաժնի պետին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի միջնորդությունը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման պահվածքը, մեղմ ասած, հարիր չէ այդ պաշտոնը զբաղեցնող անձին:
Կրկին նշելով այն միտքը, որը հաճախ աղավաղվում է ԲՈԿ-ի նախագահի կողմից, հարկ եմ համարում շեշտել, որ ես երբևէ չեմ ընդունել իմ աշխատանքում այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութերի առկայությունը: Այնուամենայնիվ պարզաբանեմ և անդրադառնամ. էջերի քանակը և տոկոսները, որոնք իր ելույթներում երևակայական և աստիճանական աճով ոգևորված նեկայացնում է ԲՈԿ-ի նախագահը, իրականում գոյություն չունեն:
Այս գործընթացի շրջանակներում առիթ եմ ունեցել անձամբ շփվել Գոգյանի հետ նաև որպես կոլեգա և բազմից լսել քննադատություններ ԲՈԿ-ի այն թույլ փորձագիտական ինստիտուտի գործունեության մասին, որն այժմ գործում է մանկավարժության ոլորտում: Դրա վառ ապացույցն է հանդիսանում նաև 2018 թվականի հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նիստում իմ կողմից ներկայացված հաղորդումը, որին հաջորդել են գիտական ղեկավարի, առաջատար կազմակերպության, պաշտոնական ընդդիմախոսների և խորհրդի անդամների անհամաձայնության մասին ելույթները՝ ԲՈԿ-ի եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի վերահաստատված դրական եզրակացությունը և որոշումը:
Մի կողմ դնելով իր նախկինում հայտնած կարծիքները՝ այսօր Գոգյանը խոսում է փորձագետի կողմից տրված մի եզրակացության մասին, որն ուղղակի հեռու է գիտական կամ փորձագիտական եզրակացություն լինելուց, քանի որ փորձագետն իր կողմից ներկայացված ամբողջ փորձագիտական եզրակացության մեջ չի նշել գեթ մեկ բառ, տող, նախադասություն՝ մատնանշելով, թե ես, որպես հեղինակ որտեղից և որ միտքն եմ վերցրել` առանց հղումի: Փոխարենը ուղղակի ազատ ոճի շարադրությամբ մտքեր է արտահայտում և ամփոփում ինչ-որ «հիսուն տոկոսով»: Փորձագետ, ով իր գրավոր եզրակացության մեջ բազմիցս օգտվում է հետևյալ, ըստ իրեն «գիտական» կամ «փորձագիտական» եզրույթներից. օրինակ՝ նախարարի հանձնարարականում, ինչպես նշել է փորձագետը, «ակնարկ» ընկալված հատվածներ, կամ վերացական «մի փոքր մասի վերաբերյալ նշված է նաև ԲՈԿ-ի տեղեկագրում» կամ «մեղմ հաշվարկներ», որոնք հիմք են հանդիսացել ԲՈԿ-ի նախագահի կողմից հայտարարված 75 էջի համար, որը կազմում է աշխատանքի 42%-ը: Իսկ հանդիպման ժամանակ իմ պահանջը` մատնանշել որևէ նախադասություն կամ էջ, որը փորձագետը համարում է այլ հեղինակներից և աղբյուրներից իմ կողմից փոխառված նյութ, ուղղակի անտեսված է:
Ինձ համար անընդունելի է, ինչպես նման փորձագետի ոչ գիտական և ոչ մասնագիտական կարծիքը, այնպես էլ Գոգյանի կողմից նման անհիմն կարծիքին հղում տալը: Որպեսզի իմ տեղեկատվությունը մերկապարանոց չհնչի և չնմանվի Գոգյանի հայտարարություններին, ես պատրաստ եմ հրապարակել տվյալ փորձագետի կարծիքը և եզրակացությունը:
Անդրադառնամ նաև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԲՈԿ-ի նախագահի կողմից թույլ տրված խախտումներից մեկին՝ իմ ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի կողմից տրամադրված երկրորդ եզրակացությանը, որի համար հիմք է հանդիսացել իմ թեկնածուական ատենախոսությունն առանց որևէ հիմնավորման և իրավական հիմքերի, հաշվի չառնելով ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի վերահաստատված դրական որոշումը, ևս մեկ անգամ անցկացված «փորձաքննությունը»:
Իմ վարչական բողոքի շրջանակներում ԲՈԿ-ի կողմից ներկայացված երկրորդ եզրակացությանն է անդրադարձել երկրորդ փորձագետը, ով նախ նշել է իր անհամաձայնությունը ԲՈԿ-ի ներկայացրած մի քանի կետերին, բայց չի անդրադարձել ԲՈԿ-ի այնպիսի էական «բացթողումներին», ինչպիսինն է, օրինակ, ինչ-որ «ձեռնարկի» գոյություն չունեցող էջերից վերցված նյութեր (եթե «ձեռնարկն» ավարտվում է 49 էջով, հնարավոր չէ 56-րդ էջից նյութեր փոխառնել):
Ի գիտություն Գոգյանի՝ տեղեկացնեմ, որ համամիտ չլինելով փորձագետի այն կարծիքին, որ աշխատանքում ունեմ այլ հեղինակներից և աղբյուրներից բառացի փոխառված նյութեր` առանց համապատասխան հղումների, այդուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել. իմ բողոքի շրջանակում այդ հատվածները փորձագետի կողմից գնահատվել են և ներկայացվել հաշվարկներ` ԲՈԿ-ի եզրակացության հիման վրա դրանք կազմում են թեկնածուական ատենախոսության 14%, իսկ ավելի փաստական հաշվարկով (հաշվի առնելով ԲՈԿ-ի եզրակացության 12-րդ կետում նշված գոյություն չունեցող էջերը)՝ 16.4 էջ, կազմում է աշխատանքի 9.2%:
Չընդունելով նաև վարչական վարույթի շրջանակում վերոնշյալ միակ փորձագետի կարծիքը, ով, թեկուզ իր հաշվարկներով արձանագրել է փաստացի թիվ, իմ կարծիքը և հիմնավորումները դրանց վերաբերյալ կներկայացնեմ դատարանում:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ եմ համարում ընդգծել իմ անհանգստությունը ԲՈԿ-ի նախագահի՝ գիտության հանդեպ այս աստիճանի անպատասխանատու վերաբերմունքի համար, որն արտահայտվում է Գոգյանի՝ օրենսդրական դաշտին չտիրապետելու, իրավական ակտերի պահանջները չկիրառելու հանգամանքով, միևնույն ժամանակ անպատասխանատու և չհիմնավորված հայտարարություններ անելով, որոնց ես կանդրադառնամ արդեն դատարանում:

Մեջբերում. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 01/8240-19 որոշումից. <<….Ելնելով վերը շարադրվածից՝ վարչական մարմինն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վկայակոչված հրամանի անվավերության հանգամանքը, ուստի, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի և 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Մասնակի բավարարել ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքով ներկայացված պահանջը, այն է՝ պարտավորեցնել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին անվավեր ճանաչելու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանը:
2. Հանձնարարել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին՝ ընդունել նոր հրաման Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ:…>>

Աիդա Տիգրանյան

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության
ամբիոնի ասպիրանտ, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցորդ, ԿԳՆ լրացուցիչ եվ շարունակական կրթության բաժնի պետ

 

դիտվել է 4043 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am