Փաշինյանը հիստերիայի մեջ է, օգնություն է պետք

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նրան կալանքի տակ պահելու հարցը գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու խնդիր էր։ Փաշինյանը կյանքը կտար, միայն թե Քոչարյանը չհայտնվեր ազատության մեջ։ Փաշինյանի տեսակին փոքր ինչ ծանոթ մարդիկ կփաստեն, որ մանրախնդիր, ոչ ներողամիտ, դեսփոտ սույն անձնավորությունը վրեժխնդիր է լինելու Քոչարյանից։ Պաշտոնավարման մեկ տարին էլ նա երկիրը կառավարում է նույն փոքր մարդու մեծ կոմպլեքսներով՝ պետության ու պետականության շահը սեփականին ստորադասող, Արցախը հանուն անձնական ամբիցիաների խաղարկող, եւ մարդուց ու հումանիզմից հեռու քայլերով նա կյանքի է կոչում միայն անձնական, նեղ ընտանեկան, նեղ թիմային շահերը։

Սակայն ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես Փաշինյանն էր փափագում, եւ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, քանի որ մի կողմից նրա նկատմամբ գործն էր անհիմն, մյուս կողմից նա ուներ արտաքին աշխարհի՝ Ռուսաստանի պինդ աջակցությունը։ Իհարկե, Փաշինյանը տեւական ժամանակ դիմադրեց ճնշումներին՝ արհամարհելով, որ այդ ամենի համար կարող է հատուցել պետությունը, ՀՀ քաղաքացիները՝ գազի գնի հնարավոր բարձրացում, սահմանին իրավիճակի լարում եւ այլն, եւ այլն։ Փաշինյանի քաղաքական տհասությունը թույլ չտվեց ինքնուրույն հասկանալ, որ Հայաստանը միայնակ կղզի չէ ու չի կարող գոյատեւել առանց դաշնակիցների եւ այն էլ ռազմավարական։ Եւ ըստ էության այդ մասին նրան ստիպեցին հասկանալ, ինչի արդյունքն էլ եղավ Քոչարյանի ազատ արձակումը, որը մանիպուլացիաների մեծ վարպետ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից ներկայացվում է իբր հակահեղափոխական դատարանի որոշում ընդդեմ հեղափոխական իշխանության։ Դատական իշխանության նկատմամբ Փաշինյանի ճնշումները, դատարանները պաշարելու կոչերը , վեթինգի կիրառման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ են, քան վիրավոր գազանի մռնչոցներ։ Ավելի ճիշտ ծեծված ու նեղացած երեխայի փրփրաբերան լացուկոծ։ Նրա պահվածքից կարելի է գուշակել, որ ռուսաստանյան իշխանությունները Փաշինյանին անկյուն են քաշել ու մի լավ քոթակել,ավելին Պուտինն անձամբ է նրան «ծեփել» պատերին եւ դրանից հետո նրան այլ բան չի մնում քան ղժժալ, ճվալ, հիստերիայի մեջ ընկնել։ Թե որքան կձգվի Փաշինյանի նոպաները, դժվար է կանխատեսել, վտանգավորն այն է, որ այս ոչ ադեկվատ իրավիճակում իր կայացրած որոշումներն ու քայլերը կարող են ճակատագրական ելք ունենալ պետության, պատերազմական տարածքի համար, ու ինչ որ պահի սթափվելն ու կանգ առնելն էլ չի օգնի։ Չի բացառվում, որ Փաշինյանը փորձի նորից քայլեր ձեռնարկել Քոչարյանի հարցում, նրան հետ տանի բանտ, բայց ինչ որ պահից նրան կրկին հիշեցնելու են, որ զենքդ մենք ենք տալիս, սահմանը պահում, ԵԱՏՄ-ից ներկրվող մեր ապրանքները կարող են տեղ չհասնել, այսպես հազար ու մի հարց։
Իսկ մինչ կորոշի ինչ անել ու ինչպես անել, ծեծված երեխայի պես ձայնը գցել է գլուխը ու գոռգոռում է, թե հարայ, հասեք դատավորները հակահեղափոխական են, Քոչարյանի կալանքն էլ դրա համար է փոխվել։ Փաշինյանը այնքան է կտրվել իրականությունից, որ չի տեսնում՝ իր ղժղժոցներին հավատացող մի քանի տասնյակ մարդ է մնացել։

Անի Սահակյան

դիտվել է 10469 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am