ՌԴ-ում շրջանառության մեջ կդրվեն 200 և 2.000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ
Ինչպես նշում է lenta.ru-ն, ՌԴ բանկը 2017թ. կթողարկի 200 և 2.000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ, ինչի մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և մանրամասնել է, որ ՌԴ քաղաքացիների կողմից իրականացվող վճարումների մեծ մասը գտնվում է 100-500 և 1.000-5.000 ռուբլու միջակայքում: Պաշտոնյայի կարծիքով՝ նոր թղթադրամների գործածությունը կհեշտացնի վճարման գործընթացը: Ինչ վերաբերում է նոր թղթադրամների արտաքին դիզայնին, ապա դեռևս որևէ բան որոշված չէ։
