Եթե ՌԴ-ն չի կարողանում ոչնչացնել ԻՊ-ին, թող թողնի մենք անենք. Դավութօղլու
Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է,որ եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջությամբ ոչնչացնել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, ապա թող թույլ տա Թուրքիային դա անել. «Թող կամ ինքն ամբողջությամբ ոչնչացնի ԻՊ-ին, կամ թույլ տա, որ Թուրքիան դա անի:Ոչ ոք չպետք է ստեղծի ԻՊ-ի դեմ պայքարի կերպար, կամ ոչնչացնի Սիրիայի խաղաղ բնակիչներին »,-հայտարարել է վարչապետը: ՌԴ-ն Սիրիայի նախագահի խնդրանքով անցյալ տարվա սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
