Թուրքիան հրետակոծել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ անվտանգության մարմիններում նրա աղբյուրները հայտնում են,որ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Հալեպ նահանգի Ազեզի շրջանում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերը: Թուրքիայի զինված ուժերի հրետանային մարտկոցները կրակ են բացել՝ ի պատասխան երեկ երեկոյան ու այսօր առավոտյան Սիրիայի տարածքից Թուրքիայի Քիլիսի նահանգի հրթիռակոծման: Թուրք-սիրիական սահմանի մոտ տեղակայված «Ֆըրթընա» տիպի հաուբիցները ուժգին կրակի տակ են պահել ԴԱԻՇ-ի դիրքերը: Սիրիայի տարածքում ոչնչացվել են թուրքական հրետանու թիրախները:
