«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը: Մշակույթի ոլորտում պետք է լինի 2 փոխնախարար։
Պատգամավորը մեր տեղեկությունը չհերքեց․ «Թեթեւ քննարկում է եղել, բայց պատասխան եւ վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»: Բայց գործադիր տեղափոխվելուց առաջ Ն․ Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։
Մտածում եք, որ գործադիրում աշխատանքն ավելի՞ ծանրաբեռնված է։ «Ոչ։ Իհարկե, ավելի ծանր է, ավելի քիչ է վարձատրվում, հարցը դա չէ, այլ աշխատանքի, լիազորությունների մասին է, ես երբեք ծանրությունից չեմ վախեցել»։
Իսկ գուցե պետք է ճշտեք՝ լինելու եք «տեղապահ» փոխնախարա՞ր, թե՞ ոլորտի քաղաքականություն մշակող։ «Ես կպատասխանեմ այսպես, որ եթե իմ պատկերացումները եւ կառավարության կամ նախարարի պատկերացումները նույն ուղղության են, մեր տեսլականը մեծ հաշվով նույնն է, այդ դեպքում չի բացառվում։ Այդ հարցերը դեռ բաց են, դրա համար եմ ասում, որ վերջնական չէ»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը