Պուտինը Գրիզլովին հեռացրել է ԱԽ կազմից
Ոչ մի տեղեկություն Գրիզլովի նոր նշանակման և ազատման պատճառների մասին չկա:
Նույն հրամանագրով Պուտինը փոխել է նաև Անվտանգության խորհրդում Վիկտոր Զոլոտովի անդամակցության կարգավիճակը, որը վերջերս նշանակվել էր Ազգային գվարդիայի ղեկավար: Անհայտ պատճառներով՝ նրա կարգավիճակը մշտական անդամից վերածվել է Անվանգության խորհրդի սովորական անդամի:
Գրիզլովը 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն է, ինչպես նաև ընդգրկված է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդի կազմում և ներկայացնում է Ռուսաստանը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման խնդրով եռակողմ խմբում:
2001-2003թթ. Գրիզլովը գլխավորել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդող ութ տարում եղել է ՌԴ Պետդումայի խոսնակը:
