Օբյեկտիվության կոչ.Ադրբեջանի ԱԳՆ
contact.az-ը հայտնում է,որ Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային մեդիայի ներկայացուցիչներին կոչ է արել ապահովել «օբյեկտիվություն և հավասարակշռություն» Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, «Բռնագրավված տարածքներում աշխատելու մտադրություն ունեցող լրագրողները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի նորմերը և հավատարմագրման նպատակով պետք է նախապես էլեկտրոնային փոստով դիմեն Ադրբեջանի ԱԳՆ-ի կայք,ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն օտարերկրյա լրատվամիջոցներին կոչ է արել «ուշադիր լինել, քանի որ Հայաստանը ջանում է միջազգային հանրությանը ապատեղեկացնել»:
