Ջակարտայում պայթյունների կազմակերպիչները թաքնվել են կինոթատրոնում/տեսանյութ/
gazeta.ru-ն հաղորդում է,որ մի քանի մարդ, որոնք ներգրավված են Ջակարտայի պայթյունների իրականացման գործում, այժմ թաքնվում են կինոթատրոնում:Այնտեղ կարող են շատ մարդիկ լինել:Ոստիկանության խմբերը շրջափակել են շենքը։ Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացնում շենքում թաքնված գրոհայինների դեմ, առնվազն չորս հանցագործ սպանվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Ինդոնեզիայի ուժայինները զրահապատ տեխնիկա են կենտրոնացրել Ջակարտայի կենտրոնում:
