Ադրբեջանը պաշտպանության նախարարը՝ հայ-ադրբեջանական շփման գծում. Այս անգամ չի փախել

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է կանխել հայկական կողմի հնարավոր սադրանքները ցանկացած զինատեսակի կիրառմամբ», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հասանովը և պաշտպանության նախարարության ղեկավար կազմը այցելել են հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված զորամասեր, ստուգել դրանց մարտական պատրաստվածության վիճակը, հետևել հայկական Զինված ուժերի դիրքերին: «Ստացված տեղեկությունների հիման վրա նախարարը հրահանգել է անմիջապես կանխել հակառակորդի սադրանքի գնալու փորձերը՝ զինված ուժերի բոլոր զինատեսակների կիրառմամբ», - ըստ «Ազատության»՝ հայտարարում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:

Նախարար Հասանովը առաջնագիծ էր գնացել այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների շրջանակում: Վարժանքները սկսվել են երկուշաբթի օրը՝ 10 հազար զինծառայողների, ծանր զրահատեխնիկայի և օդուժի մասնակցությամբ: Սա Ադրբեջանի զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասն ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, բանակը պաշտպանական-հակահարձակողական սցենար է խաղարկելու: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է» , - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքելով լայնածավալ զորավարժություններին, պնդել է, թե այս քայլերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու ամիս առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը: Պաշտոնական Երևանը մտադիր է այս հարցը բարձրացնել ԵԱՀԿ-ի նիստում, երեքշաբթի օրը հայտարարել է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նախապես չծանուցված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Եվ ավելին, ուզում եմ ասել, որ ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ադրբեջանական հանձնառության իրականացմանը, այն հանձնառությունը, որը ամրագրվել էր վերջերս Վիեննայում կայացած գագաթաժողովի ժամանակ։ Այս ամենի առնչությամբ մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք նախ և առաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից», ասել էր ԱԳՆ մամլո խոսնակը։

Մինչ Ադրբեջանում զորավարժություններ են, ու այս երկիրը քայլ առ քայլ նախապատրաստվում է պատերազմի՝ մեր երկրից հիշեցնում են Հասանովի փախուստի մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս փախուստի է դիմել առաջնագծից, քանի որ հայտնվել էր հայ դիրքապահների վերահսկողության ներքո՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում կամ այլ տեղ: Իրականում նա, այս վերջերս առաջին գիծ գալով, փախուստի էր դիմել մեր զինված ուժերի կողմից վերահսկողության տակ վերցվելուց հետո», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով. «Այց է ունեցել սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետև հայտնվել էր մեր զինվորների վերահսկողության տակ»:

Իհարկե, ադրբեջանական բանակի ղեկավարի փախուստը ուշագրավ հանգամանք է, սակայն հարկ է նկատել, որ ադրբեջանցի ղեկավարները առանձնապես մտահոգ չեն իրենց զինվորների կյանքով:

Ինչպես ասում են՝ «մսաղացով» էլ նրանց կարող են պատերազմի դրդել:

Թամար Բագրատունի

դիտվել է 4484 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am