Հայաստանի 2 սահմանակից երկրները հարվածի տակ. Երևանի շահը

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը Անկարայում հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգի ձեռքբերման հարցում կա առաջընթաց, սակայն սրա հետ մեկտեղ նաև ասել է, թե Անկարան պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին և ռուսական գործարքից չի հրաժարվի։

Աքարը նշել է, որ Թուրքիան ներկայումս ուսումնասիրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջին առաջարկը, սակայն միաժամանակ արդեն այսօր Ռուսաստան է ուղարկել թուրք ռազմական մասնագետների` C-400-ը ուսումնասիրելու համար, հայտնում է «Ազատությունը»:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, մենք պայմանագիր ենք կնքել և մտադիր ենք իրականացնել այն», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր 82-միլիոնանոց բնակչությանը պաշտպանելու համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի:

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի շուրջ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլում ցանկացած վերջնագրի բացասաբար են վերաբերվում։ Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, համարում է, թե C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։

Վաշինգտոնը, իր հերթին, համարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները պետք էձեռք բերեն դաշինքում ընդունված ստանդարտներին համապատասխան սպառազինություն, իսկ ռուսական հրթիռային համակարգն այդ ստանդարտներին չի համապատասխանում։ Վաշինգտոնը փոխարենը Անկարային առաջարկում է ձեռք բերել Patriot համակարգը։

Հիշեցնենք, որ C-400-ը մեծ և միջին հեռահարության հակաօդային հակահրթիռային համակարգ է, որն ի զորու է ոչնչացնել բալիստիկ հրթիռներ և կարող է օգտագործվել նաև ցամաքային թիրախների դեմ:

Ավելի վաղ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության համաձայն, մայիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական կողմը մտադիր է նաև մասնակցել ռուսական C-500-ի արտադրությանը: C-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքը, հիշեցնենք, արժե 2,5 միլիարդ դոլար, և այդ հրթիռների տեղակայումը պետք է սկսվի արդեն առաջիկա ամիսներին, ավելի հստակ նշվել է հուլիս ամիսը:

Մի կողմից ԱՄՆ-ն չի բացառում նոր սրացում Իրանի նկատմամբ, մյուս կողմից՝ Թուրքիային պատժամիջոցների ակնարկ է արվում: Հայաստանը սահմանակից երկրների նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունից կարո՞ղ է օգտվել... Առայժմ պարզ չէ, թե Հայաստանի գործող իշխանությունները տարածաշրջանային մակարդակով քաղաքականության մշակման հարցում ինչ առաջնահերթություններ են մշակել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4174 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am