Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։ Էջմիածնում հաշվառված տղամարդը հետախուզվում էր անցած տարվա հունիսի 7-ից, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի Կենտրոնական հրապարակում։ Կոմիտասի հուշարձանի մոտ ծագած վեճի ընթացքում 52-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր Էջմիածնի մի բնակչի նրա կրծքավանդակին։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը դեպքից երեք ժամ հետո մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով։ Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով դեպքի մի շարք հանգամանքներ պարզելուց հետո որոշում էր կայացվել 52-ամյա տղամարդուն ներգրավել որպես մեղադրյալ և հայտարարել հետախուզում։
Հայտնաբերված հետախուզվողին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող Վաղարշապատի քննչական բաժին։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը