Ավակովը մնացել է իր պաշտոնին
«РБК-Ուկրաինան» հայտնում է ,որ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմը, հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նիստում: Ուկրաինայի նոր կառավարության կազմում Արսեն Ավակովը դարձյալ զբաղեցնելու է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Իրենց պաշտոններում են մնալու նաև արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակն ու տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը: Ուկրաինայի փոխվարչապետ է նշանակվել Վիտալի Կովալչուկը:
