Փոփոխություն դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել հանրակրթական դպրոցների տնօրենների մրցութային կարգում: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի նախագիծն հրապարակվել է e-draft.am տեղեկատվական հարթակում:
Նախագծով առաջարկվում է հետևյալը. տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում` կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը ըստ ենթակայության նշանակում է տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:
Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Փոփոխություն է առաջարկվում հայտարարության հրապարակման և հայտերի ընդունման ժամկետնրում. խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն կամ մամուլ) յոթօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:
Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացնում է հրապարակման նաև azdarar.am կայքում, ԿԳ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 աշխատանքային օր առաջ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:
Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամի կողմից:Նշենք, որ այստեղ կատարվել է ժամկետների փոփոխություն` մասնավորապես հայտաարության հրապարակման համար և գործերի ընդունման համար գործող կարգում սահմանված էր համապատասխանաբար 5 և 30 օր: Այժմ սահմանվում է 7 և 15 օր:
Հիմնական նորություններից մեկն էլ այն է, որ հավակնորդը հաստատության զարգացման ծրագիրը (այդ թվում էլեկտրոնային տարբերակով) 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի անդամներին:
Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար:
Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի մասնակցությամբ: Բոլոր հավակնորդների ծրագրերը ներկայացվում են նույն օրը:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին քննարկում, ոչ ավել, քան 20 րոպե տևողությամբ:
Հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Նորություն է նաև դպրոցական և մանկավարժական համայանքների մասնակցության ձեևաչափը: Ըստ այդմ` քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, որի ձևը (փակ կամ բաց) որոշում են համապատասխան խորհուրդներում: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրը արձանագրվում են և փակ քվեարկության դեպքում քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում:Մանկավարժական և ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը համարվում է համապատասխան խորհրդի թեկնածուն:
Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս հավասար ձայների դեպքում հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներն երկուսն են և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:
Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված:
Տնօրենի մցույթն անցկացնում է խորհուրդը` կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:ԿԳՆ ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է` պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 7-ը:
Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե՝ խորհրդի նիստն իրավազոր չէ, կամ ԿԳՆ ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Մրցույթի արդյունքները անվավեր են ճանաչվում երկու դեպքում` 1.դատական կարգով, 2. ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի օրինականության վերաբերյալ գրավոր բողոքի և նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով: Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև օպերատոր):Դիտորդները չեն միջամտում մրցույթին, պահպանում են չեզքություն:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 79584 անգամ
Լրահոս
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am