Նիկոլ Փաշինյանը «սարքում» է Արցախի գլխին

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները տեսանելիորեն սրվել են։ Բարձրագույն ղեկավարության միջեւ առաջին բախումը տեղի ունեցավ դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Նիկոլ Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանը հեղափոխության հաղթանակը արժեւորեց ու կարեւորեց արցախյան ազատամարտից։ Սա բնական դիմադրություն առաջ բերեց Արցախից եւ բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց ղեկավարած կառուցի ներկայացուցիչներ կոշտ հակազդեցին այդ հայտարարությանը։ Արդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատվեց պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը․ եղավ հրապարակային հայտարարություն, որ Արցախը թող չխառնվի Հայաստանի ներքին գործերին։«Վերջին ժամանակներում այդքան էլ լավ չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչու են փորձում միջամտել Հայաստանում անցկացվող ընտրությունների գործընթացին: Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հորդորեց Սահակյանին կարգի հրավիրել կառավարության ներկյացուցիչներին: «Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Նրանք չեն մտածե՞լ, թե ինչ կլինի, եթե իմ մամուլի քարտուղարը սկսի մեկնաբանել հանրությանը հայտնի և ոչ հայտնի իրադարձությունները Արցախում: Սթափվեք, հարգելինե՛րս, և զբաղվեք ձեր աշխատանքով», - հայտարարեց Փաշինյանը:

Արցախ-Հայաստան երկրորդ առճակատումը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության առիթով. արդեն ամիսներ շարունակ Արցախից աջակցություն են հայտնում Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները զգուշացնում, որ չխառնվեն Հայաստանի ներքին գործերին։

Հընթացս` Վիտալի Բալասանյան-ՀՀ իշխանություն պարբերաբար կսմիթների պակաս չի զգացվում ու ամեն առիթով ՀՀ իշխանությունները սիրում են հիշեցնել, որ Արցախը Հայաստանի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի, քանի որ գործ ունենք երկու առանձին պետության հետ։ Հիմա հետաքրքիր է, որ երբ Բակո Սահակյանին կանչում էին Իմ Քայլը խմբակցության հետ փակ հանդիպման, իշխանությունները մոռացե՞լ էին առհասարակ Արցախի կարգավիճակի, միջազգային հանրության ու էլի նման բաների մասին։ Օրինակ ինչու մի անգամ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Պուտինին չեն կանչում իրենց խմբակցության նիստին ու բացատրություններ պահանջում օրումեջ իրենց հասցեին նվաստացնող հայտարարությունների համար, որոնք հնչում են ռուսական այս կամ այն չինովնիկի կողմից։

Երբ վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ ինքը Արցախի փոխարեն չի կարող բանակցել, որ Արցախը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում պիտի նստի սեղանին եւ ասի իր ասելիքը, այս ամենը առոչինչ է դառնում վերջին օրերի իրադարձություններից հետո։ Քանզի Նիկոլ Փաշինյանը այնքան է իջեցրել Արցախի ինքնուրույնության նշաձողը, որ պետության ղեկավարին կարող է կանչել եւ ուղարկել իր պատգամավորներին հուզող հարցերին բացատրություններ տալու։

Անի Սահակյան

դիտվել է 2784 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am