Հեռուստաընկերությունների բացը լրացնում էին առցանց լրատվամիջոցները .ԵՄԱ
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ հենց առաջին օրերին հեռուստաընկերությունները պետք է պարբերաբար հատուկ թողարկումներով ներկայացնեին իրավիճակը: «Մեր Պաշտպանության նախարարությունը հնարավորություն տվեց լրագրողներին աշխատել տեղում, ներկայացնել իրավիճակը: Հետեւաբար, ոչ մի հեռուստաընկերություն խոչընդոտի չէր հանդիպում եւ կարող էր հենց առաջին օրվանից հեռուստադիտողներին օպերատիվ տեղեկատվություն հաղորդել:Հեռուստաընկերությունների բացը լրացնում էին առցանց լրատվամիջոցները »,- ասաց Բորիս Նավասարդյանը:
