Իշխանությունը նոր պատերազմ կսկսի, նոր թիրախ են գտել

Դատական իշխանության դեմ ձեռնարկած տեռորին զուգընթաց իշխանությունը գործիքակազմ է մշակում նաեւ այլ անցանկալիներից ազատվելու ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում կրկին համայնքապետերն են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հետաքրքրական նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով հնարավորություն կստեղծվի ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Համայնքապետին անվստահություն հայտնելու հետևյալ մեխանիզմն են առաջարկում՝ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն ընդունված կլինեն, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի ընտրողների 40 տոկոսը, և եթե կողմ է քվեարկել նրանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական մեկ քառորդը։
«Հանրաքվե կարող է նշանակվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան 2 տարի հետո, և ոչ ուշ, քան վերջինիս լիազորությունների ավարտից 6 ամիս առաջ»,- նշվում է նախագծում: Պարզից էլ պարզ է, որ որ իշխանությունն իր համար մահակ է ստեղծում, որ առաջիկայում ազատվի «անցանկալի, ոչ յուրային» գյուղապետերից։
Կարելի է ասել, որ իշխանությունը արդեն նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին եւ համայնքներում մոտ ապագայում, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, սեփական ձայնահավաքին են գյուղապետ նշանակելու: Ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էին համայնքապետերը համարվում եմանաեռանդուն ձայն բերողները, ինչով պայմանավորված էլ այս ինստիտուտը ՀՀԿ-ականացվեց, կասկած չկա, որ այդպես լինելու է նաեւ գործող իշխանության օրոք: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա նման օրենք ընդունել, որը ուղղակի միջամտություն է ընտրովի մարմինների գործերին եւ արժեզրկելու է համայնքապետերի ինստիտուտը:
Ցանկացած գյուղում ընտրությունների հաջորդ իսկ օրը բոլոր համայնքապետերը գոնե մի 20 տոկոսանոց ընդդիմություն կունենան, եւ ուրեմն այս նախագծով մեկ տարի հետո կարելի է ազատվել բոլոր անցանկալիներից՝ ընդ որում այդ ամենի ողջ մեղքը բարդելով կրկին ժողովրդի ուսերին: Նոր Հայաստանում գյուղապետերով զբաղվում էր ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը, նա թղթապանակը ձեռքին հայտնվում էր որեւէ համայնքում եւ ժամեր կամ օրեր հետո տվյալ համայնքի ղեկավարը հրաժարական էր տալիս, քանի իշխանությունը հազար ու մի գործիքով ճնշում, գործեր էր հարուցում, հիմա դա կամրագրեն օրենքով, ժողովրդին տակից կհրահրեն, իսկ այդ պարագայում իշխանությանը չեն մեղադրի շանտաժով հարցեր լուծելու մեջ:

Անի Սահակյան

դիտվել է 3073 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am