Վարչապետը հանցագործություն է կատարել.դատախազը պետք է քրեական գործ հարուցի.Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ:/Մաս 1-ին/

-Բավականին արտառոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո,երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայատարարեց,որ հաջորդ օրը առավոտյան ժամը 8:30 –ին պետք է արգելափակվեն հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը այնպես որ ոչ ոք ներս չմտնի: Ինչպես տեսանք՝քաղաքացիները արձագանքեցին վարչապետի կոչին,փակեցին բոլոր դատարանների մուտքերը մինչև,որ Նիկոլ Փաշինայնը ժամը 12:00-ի խորհրդակցությունից հետո կրկին հանդես եկավ հայտարարությամբ և հորդորեց ժամը 13:30-ին բացել դատարաները և շարունակեն աշխատել: Կարծիք կա,որ սա սահմանադրական կարգի տապալման կոչ էր .առկա՞ էին նման էլեմենտներ:

Պարույր Հայրիկյան.Կայացած քաղաքական գործիչները,մանավանդ պետական բարձր պաշտոն զբաղեցնող գործիչները, պետք էանկանխատեսելի չլինեն:Դա հանրային պահանջ է,դա քաղաքագիտության կարևորագույն պահանջներից մեկն է ,եթե դու դառնում ես պետական պաշտոնյա,կառավարության ղեկավար,դու ծրագիր ես ներկայացնում և քո գործողությունները պետք է բխեն այդ ծրագրից և դրա ոգով պետք է տեղի կատարվեն:Այնինչ ,ինչ երեկ կատարվեց,կարող եմ ժամանակի թելադրանք համարել,բայց դա վայելուչ չէր: Վայելուչ չէր այն տեսանկյունից,որ նախ վարչապետը պետք է իմանա,որ վարչապետը է ուզում դառնալ վարչապետ, վարչապետ դառնալուց առաջ էլ պեքտ է իմանա,թե հետո ինչ ծրագրեր պետք է ներկայացնի,ինչ համակարգով աշխատի:Իսկ հանկարծ քնից արթնանալ և հուզվել,որ պատգամավորները ինչ-որ որոշում են ընդունել երկրի անվտանգութոյնից բխող և դրա հիման վրա արագ ընտրություններ կազմակերպել ,մոռանալով կառավարության ծրագիրը,հետ ո ասել,որ սահմանադչրությունը լավն է,մենք այս սահամանդրությամբ կաշխատենք,փոփոխություններից խուսափելով խոսել հեղափոխության արմատական փոփոխությունների մասին ,սա անգրագիտություն է,անմակարդակություն, տխրեցրող փաստ է,մեր երկրի պետական պաշտոնական այրի մասին է խոսքը :Դու վարչապետ ես,Սահմանադրությամբ ունես հստակ լծակներ, ոչ միայն Սահմանդրությամբ,այլ քո վարչապետ լինելու իրողությամբ:Հանկարծ այդ բոլոր լծակները դնում ես մի կողմ և դիմում ես մարդկանց,դու քրեական հանցագործության ես մղում մարդկանց:Ես դատավոր եմ,գնում եմ իմ պարտականությունները կատարելու,ես քաղաքացի եմ ունեմ դատական հայց,շտապ պետք է տուգանքս վճարեմ,այլապես դա կկրկնապատվվի,կամ կեռապատկվի,ես գնում եմ դատարան,ես այլևս երդվել եմ,որ պետք է իմ պարտականությունները կատարեմ,իմ ճանապարհին անծանթոթ մարդիկ են կանգնած, ես պետք է նրանց մի կողմ շպրտեմ և գնամ կատարելու իմ պարտականությունները իմ հայրենիքի հանդեպ:Եթե դու փոփոխություն էիր ուզում,քեզ առաջարկված էր անել սահմնադրական փոփոխություններ:

Գառնիկ Իսագուլյան. Երեկոյան վարչապետը իրեն դուրս դրեց Սահմանադրությունից և օրենքներից ,ճիշտ է Սահմանադրության 2-րդ կետը շատ հստակ է ասում,իրենք խոսում են ժողովրդի անունից,այո իշխանությունը պատկանում էժողովրդին, բայց ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների և սահմանադրությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ,ինչպես նաև պաշտոնատար անձանց միջոցով:Հաջորդ բաժինը կա,որ հստակ ասում է,որ եթե որևէ անհատ կամ կազմակերպություն ուզուրպացնում է իշխանությունը, դա հանցագործություն է:Վարչապետը կատարեց հանցագործություն,երրորդ իշախնության՝դատականի վրա ըստ էության բռնի ուժ կիրառեց:Ես մտածում էի,որ մինչև առավոտ ուշքի կգա և կհասկանա,որ մեծ սխալ է անում,նույնիսկ Սաքունցը իրեն հորդորեց,որ դու սխալ բան ես անում:Առավոտյան 8:30 ,երբ որ ԱԺ պատգամավորներ գնացին,օրենսդիր իշխանությունն էլ իրեն դուրս թողեց օրենքներից և Սահմանադրությունից: Պետք է ասել,որ ՀՀ-ում գործադիր և օրենսդիր մարմինները իրենց դուրս են բերել Սահմանադրությունից և քանր որ այդ երկու կառույցներում էլ իշխող ուժը ՔՊ-ն է,կամ Իմ քայլն է,ում քայլն է չգիտեմ…

-Իշխանական երկու մարմին ճնշում գործադրեցին երրորդի վրա…

Գառնիկ Իսագուլյան. Միանշանակ ,այդքանից հետո թվում էր,թե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան գոյություն ունի,մարդ ,ով ինձ դասավանդել է ,ես իրեն հարգում եմ,հեռավորությունից հայտարարություն է անում՝քանի որ ժողովրդինն է իշանությունը…մի անդեմ հայատրարություն: Փոխանակ ինքը որպես պետության գլուխ,որպես Սահմանադրության երաշխավոր, անմիջապես արձագանքեր և իրավապահ համակարգի համապատասխան մարմիններին կոչ աներ կանխել այդ անօրինությունները,այնտեղից մի անհասկանալի տերմիններով նախադասություն է գրում:

-Զգուշավորությո՞ւն էր:

Գառնիկ Իսագուլյան. Անդեմություն էր,քոռ բուի մասին մի պատմություն կա,հիմա չեմ ուզում պատմել… հանրապետության նախագահն էլ, մասնակցելով այդ հանցագործությանը ,իրեն դուրս թողեց Սահմանադրությունից և օրենքներից:Ստացվում է,որ այսօր ՀՀ-ում չկա հանրապետության նախագահ, վարչապետ չկա,ԱԺ-ն էլ մասնակից դարձավ այդ ապօրինություններին: Դատաիրավական համակարգին էլ կանչում են իրենց մոտ հաթաթա տալու,սա անհասկանալի երևույթ է,սա ոչ թե քրեորեն պատժելի է,այլ դատախազը պետք է քրեական գործ հարուցի բոլորի նկատմամաբ:Բայց դատախազը,որ այդպես արծիվ էր կտրել, երբ նույնիսկ Արցախի երկու նախագահները միջնորդում էին մյուս նախագահի համար,ինքը համարձակվեց այդքանից հետո,իբր տղամարդ եմ,դուրս եկավ հայտարարեց ՝կալանք,չհարգեց միջնորդությունը ,տղամարդ ես ,տղա ջան,հիմա հանցագործությունը առկա է,գործ հարուցի :

-Ում նկատմամբ,վարչապետի՞:

Գառնիկ Իսագուլյան. Միանշանակ վարչապետի:Վարչապետի էլ, ԱԺ-ի էլ ,սորոսական աղջիկներ են գնում դատարանի դիմաց կանգնում են ՝ մենք ժողովրդի կողքին ենք,նրանց էլ,ինչ ժողովուրդ,հաշվե՞լ եք քանի հոգի են հավաքվել:Մի քանի բաշիբոզուկների հավաքել եք…ի դեպ դրանցից շատերը դատական խնդիր ունեին ՝քաղաքացիական,քրեական գործերով ,եկել էին դատարան ,մտածելով,որ ինչ որ- բան փոխվելու է,իրենց գործի մեջ էլ բան կփոխվի: Ո՞նց կարելի է:Հետո Արցախի հարցը,ամենավտանգավորը,երբ վարչապետը ասում է՝դավադրություն կա Արցախում,տղա ջան,անուններ տուր, ես ինչ ես անում ,դու արդեն Արցախում ասում ես կան ուժեր և Ալիևին մեսիջ ես ուղարկում,որ հիմա հարձակվի ,հողեր վերցրու,որովհետև ասել եմ,որ այնտեղ դավադիր ուժեր կան,այդ դավադիր ուժերը ինչ են անելու՝պատերազմ են հրահրելու,հողեր են հանձնելու :Ալիևը կարող է հիմա պատերազմ սկսի,այնտեղ հիմա զորավարժություններ են,տարածքներ գրավի ,օրինակ բերի ասի՝ձեր վարչապետը չի ասե՞լ,որ դուք եք հրահրել այդ ամենը,դավադրություն եք հրահրել,երբ վարչապետն ասել է՝ես հող եմ գրավել ու դրանով փակվում է ամեն ինչ:Տեսեք հասցրել են նրան,որ պարոն վարչապետ,պարոն Նիկոլ Փաշինյան արտահայտությունները օգտագործելը դառնում է անհարմար,դու նման հայտարություններ ես անում պետության առաջին դեմք լինելով,եթե Ալիևը հենց այսօր հարձակվի…

-Դուք նման բան այսօր տեսնո՞ւմ եք:

Գառնիկ Իսագուլյան. Անուններ տուր,դավադրության հեղինակը Իսագուլյա՞նն է ,կոնկրետ ասա:

-Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա «ոչ» ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից.վարչապետի կոչն է:

Գառնիկ Իսագուլյան.Կարևոր չի ,թե ինքը ինչ է հայտարարում ,ասել է դավադիրներ,անուններ տուր,այլապես դավադիր են նրանք,ովքեր եկել քեզ խաբել են՝Հայկ Խանումյան,մյուսներ,որ ասել են,որ այնտեղ հակահեղափոխականներ,դավադիրներ կան,որ ուզում են հող հանձնել, գցեն քո վրա,անուններ տուր,դու ԱԱԾ ունես,մեծ կառույցներ ունես,որոնք ապահովում են այդ խնդիրները:Եթե քեզ սխալ ե նզեկուցել,վաղը բոլորը պետք է հրաժարական տան, գործից հեռացվեն: Այլապես այս երկրիը դու ոնց ես ղեկավարում՝փողոցով ,այլևս ժողովուրդ չէ,ժողովուրդը երկիրը ղեկավարելու համար ձեզ է վստահել ,որ դուք անեք:Ինչ հիմարություն անում են,ասում են՝ժողովուրդ:

-Բոլոր սրիկայություններն ու հանցագործությունները անում են ժողովրդի անունից:

Գառնիկ Իսագուլյան.Պարոն Հայրիկյան,այս պարագայում,որ նախագահը իրեն այդպես դրսևորեց,ԱԺ-ն միացավ այդ խունտային,իշխանությունը ուզուրպացված է,լուժումը որ՞ն է:

Պարույր Հայրիկյան.Ես չեմ ուզում,որ մենք թեթև անցնենք,բացի նարնից ,որ տեղի ունեցավ անթույլատրելի մի բան,ոստիակնությունը պետք է իր պարտականություններ կատարի…

-Արդո՞ք ոստիկանությունը պարտավոր չէր ապահովել դատավորների մուտքը դատարան:

Պարույր Հայրիկյան.Ոստիկանները ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասկացան,որ իրենք պետք է ինչ-որ ապաօրինի կարգադրությունների ենթարկվեն:Եթե ոստիկանները առաջնորդվում են այդպիսի տրամաբանությամբ,նշանակում է,որ իրենք որպես ոստիկան փչացան: Պետական համակարգի այդ օղակը նույնպես շարքից դուրս եկավ:Ես վերջին շրջանում դիվանագետների հետ շատ եմ շփվում ,նրանք ասում են,որ մենք չենք հասկանում,թե ինչ է կատարվում ձեր երկրում, ինչ են ուզում անել,որ մենք էլ ըստ այդմ մեզ դրսևորենք:Այստեղ կարևոր նրբերանգ կա, եթե դու կատարում ես գործողություն, որը օրենքից չի բխում,նշանակում է,որ դու օրիանակաության դաշտը Հայսատանից վերացնում ես,ուրեմն ինչի վրա պետք է հենվեն քաղաքացիները:

-Փողոցի,կոչերի:

Պարույր Հայրիկյան.Երկու մտավորականների տեսակետի հանդիպեցի,որ կուռումպացված դատարանի պայամաններում մենք այլըտնտարնք չունենք,մենք պետք է գնայինք հեղափոխական քայլերի,նման առաջարկ արված է եղալ հենց սկզբից,իշխանափոխությոնից հետո՝փոխել Սահմանադրությունը:

-Ինչն էր խանգարել,1 տարի ունենալ իշխանություն,դատաիրավական համակարգում չգնալ բարեփոխումների :

Պարույր Հայրիկյան.Դա ձեզ չի հիշեցնո՞ւմ Մաու Ցզե Դունի քաղաքականությունը ,սոցիալաիստական հեղափոխություն,հետո մի նոր հեղափոխություն,հետո մշակութային հեղափոխություն, հետո խունվեյբիններ,անուղեղ զանգվածի մղել առաջ ,նրանց դարձնել զոմբի:

-Ձեր նշած անուղեղ զանգվածը հիմա գ՞ոհ է այն ամենից,ինչ տեղի ունեցավ:

Պարույր Հայրիկյան.Ցանկացած առողջ քաղաքացի պետք է մտածի,ես չեմ հասկանում վարչապետը ուզում էր դառնալ վարչապետ,որպեսզի տիրապետի լծակների,որոնցով պետք է պետության մեջ աշխատի …

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 6144 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am