Խոշորների թռիչքը

 

Պետեկամուտների կոմիտեն ուշացումով և խոստացված մեթոդաբանությամբ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում ընդգրկված կազմակերպությունների հարկերն ավելացել են. խոշոր հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 212,2 մլրդ դրամի հարկ, որը 33,6 միլիարդով կամ 19 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե է վճարել 13 մլրդ 570.6 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 մլրդ 997 դրամի դիմաց։ Այսինքն` Հայաստանի ամենախոշոր հարկատուն պետական բյուջեի վճարումները քչացրել է մոտ 426 մլն դրամով:
Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 12.83 մլրդ դրամ հարկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 մլրդ 71 մլմ դրամի դիմաց: Վարդանյան ընտանիքին պատկանող այս ընկերությունը հարկերի 50 տոկոս աճ է ապահովել :

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատն է, որը վճարել է 6 մլրդ 6 684 դրամի հարկ, 2018-ի նույն ժամանակահատվածի 4 մլրդ 103 մլն դրամի դիմաց: Փաստորեն, պղնձամոլիբդենայինի գործերը ևս լավ են, որովհետև հարկերն աճել են շուրջ 50 տոկոսով:

Չորրորդ տեղում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ պետական բյուջե վճարելով 4 մլրդ 544,4 մլն դրամ։ Անցյալ տարի այս ընկերությունը հունվար-մարտ ամիսներին վճարել էր 2 մլրդ 598 մլն դրամ. այս տարի ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին ընկերության հարկերը կրկնապետկվել են:
Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 4 մլրդ 295,1 մլն դրամ, նախորդ տարվա 2 մլրդ 494 մլն դրամի դիմաց:
Վեցերերորդ տեղում հայտնվել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը՝ վճարելով 3,9 մլրդ դրամ: Անցյալ տարվա հունվար-մարտ ամսիներին դարձյալ Վարդանյան ընտանիքին պատկանող այս ընկերությունը վճարել էր 2 մլրդ 47 մլն դրամի հարկ, այստեղ ևս աճը 50 տոկոսից ավել է կազմում:
2019 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակի 7-րդ հորիզանականում է «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունը`3,7 մլրդ դրամի հարկերով, անցած տարվա 3 մլրդ 813 մլն դրամի դիմաց: Այս ընկերության հարկերը նվազել են ավելի քան 100 մլն դրամով:
8-րդը «Ֆլեշ» ընկերությունն է`3,7 մլրդ դրամ վճարումով, 2018-ի նույն ժամանակահատվածի 2 մլրդ 512 մլն դրամի հարկերի դիմաց: Բարսեղ Բեգլարյանի ընկերության հարկերը ևս ավելացել են ավելի քան 50 տոկոսով:

«Ակվիլիոն թրեյդ» ընկերությունը 3,4 մլրդ դրամի հարկերով 9-րդ հորիզոնականում է:
Տասնյակը եզրափակում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` 2,7 մլրդ դրամի վճարումով, որն անցյալ տարվա համամետ ավելի է շուրջ 1 մլրդ-ով կամ մոտ 58 տոկոսով:
Այսպիսով` խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդամենը 2 ընկերություն է ունեցել հարկերի նվազում, մնացածը խոշոր թռիչք են ապրել` միջինը 50 տոկոս հարկային աճի տեսքով:

Հայկ Դավթյան

դիտվել է 3843 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am