Միայն տեսնեիք,թե ինչ հրճվանքով էին Իմ քայլի պատգամավորները հայտնվել իրենց հարազատ միջավայրում՝փողոցում .Արթուր Ղազինյան

Հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:/Մաս 2-րդ/

-Խոսքի մեջ շեշտեց:

Արթուր Ղազինյան.Դատական համակարգը պետության ողնաշարն է,իմունային համակարգը,որն իր մեջ է վերցնում,մաքրում օրգանիզմ ներթափանցած վնասակար բացիլները,խախտումները,որ առկա են մյուս համակարգերում,լուծվում են դատական համակարգում:Ինչի են դրսի ուժերը պարտադրում այդ գործիքի կիարառումը հատկապես այն պետությունում՝ Վրաստան,Ուկրաինա,որովհետև դա կոտրում է պետության ողնաշարը և դրաձնում խամաճիկ պետություն :Դրա միջոցով դատական համակարգը ամբողջությամբ հեղինակազրկում են, մարդկանց աչքում այն դարձնում են ոչ արդյունավետ,ոչ վստահելի,իսկ եթե հիմա ինչ-որ վստահություն կա,դրանք կվերանան:Իսկ հիմա վստահություն կա,որ դիմում են դատարան:

-Հաջողվեց հանրությանը համոզել,որ երկրորդ նախագահի հետ կապված որոշումը ինձնից անկախ է եղել և այդ ամենը ինձ դուր չի եկել,դրա համար նման հայատարություններ արեցի:

Արա Զոհրաբյան.Հետևանքով եթե չափենք,փաստ էր,որ դատական գործի միջանկյալ որոշումից հետո տեղի ունեցավ այս իրադարձությունը և չմոռանանք ,որ նախորդիվ անցումային արդարադատության մասին խոսք եղավ կրկին երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո:

-Ի դեպ երկորդ անգամ կալանավորեցին ընտրություններն նախօրեին:

Արա Զոհրաբյան.Ես հասկանում եմ վարչապետի մտահոգությունը,որ կարող է նախկին իշխանության հետ կապեր ունեն դատավորները,չմոռանանք ,որ գործադիր իշխանությունը ունի բոլոր լծակները՝ունի հատուկ ծառայություններ, ունի մարդկանց հեռախոսները լսելու մանդատ,ամեն ինչ կարող է անել և դա դժվար չէ բացահայտել:Ես համաձայն եմ,որ նմանատիպ դեպքերում պետք էր սեղանին դրվեին ապացույցներ,որ տեսեք այս դատավորին այսպես են կաշկանդել,այն դատավորին ՝այնպես:

-Փաստերով խոսեր:

Արա Զոհրաբյան.Մենք ինչու ենք անհանգստանում,ոչ թե կոնկրետ անձի դեմ,այլ բացարձակ իշխանությունը անձի կարող է ի չարս օգտագործվել,գործադիր իշխանությունը կաշկանդված է նաև մարդու իրավունքներով: Այստեղ մենք անհանգստանում ենք զուտ դրա համար:Պատկերացրեք վաղը ցանկացած իրավիճակում ,որ որևէ քաղաքացի գործադիր իշխանության համար դարձավ թիրախ ,որևէ մեկը իրեն չի կարող պաշտպանել:Դատավորը հաջորդ անգամ որոշում կայացնելուց միշտ մտածելու է ,որ կարող է ամբողջ դատական համակարգի համար պրոբլեմ դառնա իր որոշում:Կսկսի իշխանահաճո որոշում կայացնել և այս մարդը չի պաշտպանվի:

Արթուր Ղազինյան.1 տարի է իշխանություն ենք,բայց դեռ հեղափոխություն ենք անում ,ժողովուրդ վաղուց եկել է աշխատելու ժամանանը,բավական է հեղափոխություն վաճառեք մարդկանց,դրանով չեք կերակրելու:

-Այսօրվա հոսքը ինչ ցույց տվեց,դասեր քաղեցի՞ն մարդիկ:

Արթուր Ղազինյան.Մարդիկ շատ ավելի խելամիտ են,շատ ավելի հավասարակշռված են, ավելի իմաստուն են,քան կարող է թվալ Փաշինյանին:

-Հնարավոր է ինչ-որ մի փուլում պատասխանատվության ենթարկել նման հայտարարության համար ,որ ողջ համակարգը կաթվածահար արեց,չեն խախտվե՞լ միջազգային պայմանագրեր,կոնվենցիաներ:

Արա Զոհրաբյան.Ժամանակը կգա,կտեսնք,որ այս քայլերը ապագայում էլ դառնալու են իրավական գործընթացների հիմք,բոլորս էլ գիտենք ,որ որևէ մեկի իշխանությունը հավերժ չէ:Պատկերացրեք,որ եկավ մեկ այլ անձի իշխանություն, չի բացառվում,որ նույն կերպ ոնց հիմա են հետադարձ հայացքով գնում 10 տարի հետ, այս իրադարձությունները բոլորը դառնալու են նյութեր և քննարկման առարկա դարձնեն:Դրա համար պետք է գործելուց անյպես գործես,որ իմանաս,որ քո ամենոխերիմ հակառակորդն է գալու իշխանության և քո գործերը խոշորոցույցով քննելու է:

-Կարելի է ասել,որ կարճաժամկետ որոշումներ է կայացնում:

Արթուր Ղազինյան.Իրենց մոտ իրականում կա մի անկեղծ մղում,ինչ-որ մի բան փոխելում,բայց մարդիկ դրա անելու ձևը չգիտեն,դա ձև ունի ,կարգ ունի:

-Կա,մարդկանց փողոց հրավիրելու:

Արթուր Ղազինյան.Դա իրենց իմացած միակ ձևն է:Դուք որ տեսնեիք .թե ինչ հաճույք էին ստանում Իմ քայլի պատգամավորները իրենց բնական միջավայրում հայտնվելով,դա բնական միջավայր է իրենց համար՝հասկանալի,կոմֆորտնի,դա իրենց գործն է,որը լավ է ստացվում, փողկապը,խորհրդարանը,պատգամավորը ,առաքելությունը,լրջությունը,պետականությունը իրենց համար չէ,իրենք բնույթով այդպիսին չեն:Ստացվել է այնպես ,որ այդ մարդիկ փաստացի հայտնվել են պետական կառավարման բարձր օղակներում և իրենց է վստահվել մեր և մեր երեխաների ճակատագրի լուծումը,ձևավորումը և բոլորս ահաբեկված սպասում ենք ,թե հետո ինչ սխալ են թույլ տալու:Չգիտեմ,կարող է մի պահի մի քիչ էլ վարկանիշը ընկնի ,որոշեն բանկեր արգելափակեն, որովհետև բավականին մեծ թվով մարդիկ կան,որոնք լուրջ խնդիրներ ունեն բանկերի հետ կապված:

-Վարկանիշի հետ կապված ինչ-որ պահ կա՞ր:

Արթուր Ղազինյան.Եթե նայենք,թե կոչի արդյունքում ինչ տեղի ունեցավ,արդեն կհասկանանք ,թե վարկանիշը իրականում ինչպիսին է:Ես սոցհարցումներ չեմ անցկացրել,բայց ես ավելի քան վստահ եմ,որ վարկանիշի առումով Փաշինյանը լուրջ խնդիր ունի:Եթե այսպես շարունակվեց և անկում ապրեց ,անխուսափելիորեն անկում է ապրելու ,որովհետև այս աշխատելաոճով,գործելաոճով,տրամաբանությամբ վարկանիշ չի կարող աճել:

Արա Զոհրաբյան.Մարդը չի կարող չսխալվել,մանավանդ գործող,աշխատող մարդը,կարևոր է ,որ քո սխալները դու ժամանակին տեսնես և ետ կանգնես,ետ կանգնելն էլ տղամարդկություն է,ես մտածում եմ,որ այս ընթացքում կիր շրջապատը հասցրեց ինչ-որ ներշնչել,որ սա թուլության նշան է,բայց ես կարծում եմ հակառակը.ես առավել լավ նայեցի այս իշախնությանը,երբ տեսա,որ դատական իշխանությանը միջամտություն չկա:Կարողացա ներշնչել,որ սա թուլության նշան է :

-Այսինքն՝հենց դատարանը որոշում կայացրեց և սոցցանցերում ասացին՝սա թուլություն է,որոշեց նման մի քայլ անել:

Արթուր Ղազինյան.Սա մեր կառավարման համակարգի դեֆեկտներից մեկն է,երբ պետական քաղաքականությունը մշակվում և ապրոբացիա է արվում սոցցանցերում:Ինձ համար այս ամբողջ գործընթացի մեջ մի դրական բան կար,որ դատական իշխանությունը փաստացի դարձել էր անկախ:Այսօր մենք ունենք Հայստանի պատմության մեջ ամենաանկախ դատական համակարգը:

-Մինչև երեկ,թե՞ այսօրվանից հետ:

Արթուր Ղազինյան.Մինչև մայիսի 20 կեսօր մենք ունեինք ամենաանկախ դատական համակարգ ,որը գործում էր առավելագույնս զգույշ, գիտեին որ պատասխանատու էին իրենց ամեն ընդունած որոշման համար :Այս քայլով փաստացի փորձ արվեց այդ անկախությունը վերացնել և սկսել կախյալ,սեփական քիմքին հարմար ,իրենց համար հաճելի դատավճիռներ,վճիռներ և որոշումներ ընդունող դատական համակարգի ձևավորում: Մենք ներկա երկու իրավաբաններով կարող ենք նախաձեռնել համատեղ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակումը,մի կողմ թողելով այդ քաոսային մեթոդները,այդ օտարերկրյա արտաքին ծագման տերմինների կիրառումը դատական համակարգում,մենք հայ ենք և ունենք մեր հայակական մոտեցումները այդ ամենի վերաբերյալ,արտասահմանցիները թող գան , խորհուրդ տան,մեզ օգնեն ,միգուցե նաև գրանտ տան ինչ-որ բանի համար ,բայց եկեք մենք մերս եփական օրակարգը ձևավորենք,առաջնորդվենք մեր սեփական օրակարգով,հասկանանք մեզ ինչ է պետք իրականում:Չէ որ մեր խնդիրը մեկն է.բարելավել մարդկանց կյանքը.,ապահովել պետական անվտանգությունը մեր ժողովրդի,դատարանների անկախությունը ,արդարությունը:

-Կառավարության ղեկավարը ինչպե՞ս դուրս եկավ այս ամբողջ աղմուկից:

Արթուր Ղազինյան.Պաշտոնապես առաջարկում եմ,որպեսզի չթվա,թե մենք չենք ուզում իրականում,որ մարդիկ պատժվեն,ովքեր մեղավոր են,պետք էպատժվեն բոլորը,ովքեր երբևէ հանցագործություն են արել:

-Ի՞նչ ստացան երկիրն ու մեր վարչապետը:

Արթուր Ղազինյան.Միջազգային վարկանիշի խիստ անկում, ես զարմանում եմ,թե ինչու մինչև հիմա ԵՄ դեսպանները հայտարարություն չեն արել,ինչու ԱՄՆ դեսպանատունը չի արել,ԵԽԽՎ –ն մոնիթորինգային առաքելություն չի ուղարկել Հայաստան ,ուր է «Հյումն ռայթ ուոչ» կազմակերպությունը,ուր են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ,սրանք տարակուսանք են առաջացնում երկակի չէ,եռակի ու քառակի ստանդարտների մոտեցում է:Ես այդքան տարի զբաղվել եմ եվրոպական իրավունքով ,Եվրոպական միությունով ,իրոք ես դա միշտ ընկալել եմ որպես արժեքների և իդեալների երկիր, տեսնում ենք,որ այսօր այդ արժեքները Հաայստանում խեղվում են,բայց կարծես դա իրենց կողմից նորմալ է ընկալվում: Այն մեթոդները,որով այսօր իշխանությունն աշխատում է, մեզ չի տանում դեպի լավ պետություն:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4068 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում խոսել է քառօրյա պատերազմի մասին «Սրիկա՛, էդ մարդկանց պետք է սպանել տայիր, որ էս շանսը ստանայի՞ր»․ Արթուր Համբարձումյան (video) Նուբար Աֆեյա՛ն, դու սրիկա ես, եթե չհերքես այս տեղեկությունը․․․ (video) ԵՄ-ն Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կկիրառի չինական 2 բանկի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am