Հարված Փաշինյանի «զենքով» արևմուտքից

Արևմտյան կառույցներից՝ ինչպես և սպասվում էր, արագ արձագանքեցին Փաշինյանի՝ ընդդեմ դատարանների աշխատանքի արված հայտնի հայտարարությանն ու դրան հաջորդած «հեղափոխական» ակցիային:

Քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա, հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի:

ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կոչը հաջորդել է Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը: «Չվիճարկելով այդ որոշման արժանիքները՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է, և որ օրենքի գերակայությունը, հետևաբար, ավելի լավ է ծառայում քաղաքական դերակատարների միջամտության բացակայության պայմաններում: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են բողոքները բարձրագույն ատյաններ, վիճարկելու համար դատարանի այն որոշումները, որոնք հարցեր են առաջացնում: Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն գործընթացների հանդեպ, որոնք գոյություն՝ ունեն պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրության արձագանքը այս դատական որոշման նկատմամբ ևս մեկ անգամ ընդգծում է դատական հակամարգի հանդեպ դեռևս ցածր հանրային վստահությունը: Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատական համակարգում հեռուն գնացող բարեփոխումներ անելու մեծ ցանկությունը, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով»,- ասել են համազեկուցողները:
Հայաստանում դատարանների արգելափակման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը, մասնավորապես՝նշելով. «... Մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։

Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումը էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից և վերագտած հավաքը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար»։

Սաջադ Քարիմը հորդորել է պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն, ինչպես դա եղել է անցյալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց պատվիրակված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին։

Իսկ այսօր ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին Եվրամիության հրապարակած զեկույցում արձանագրել են, որ ԵՄ-ն եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտցված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը:

«Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Իսկ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը նշել է. «Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»:

Գիտակցո՞ւմ է Փաշինյանը, թե ի՞նչ է պետությունը, իշխանությունը, իշխանության թևերի գործունեությունը... Ո՞վ էր նրա կառավարությանը խոչընդոտել մեկ տարի բարեփոխումներ իրականացնել, աշխատել...

Դեռ որքա՞ն պետք է երկրի իշխանավորը, բարձրագույն պաշտոնյան դուրս չգալով ընդդիմադիրի կեցվածքից, պայքարի իշխանության դեմ՝լինելով երկրի վարչապետ:

Թամար Բագրատունի

դիտվել է 12009 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am